Մարտին Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբրահամյան Մարտին Գրիգորի
Ծնվել է1949, հունիսի 10
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԵրկերՄեխանիկայի ֆիզիկական հիմունքներ, Մեխանիկա, Աստղային դինամիկա, Лекции по курсу общей физики (в двух томах), Applications of Physics in Medicine, The Course of Medical and Biological Physics, Physical Principles of Mechanics, Basics of Nonlinear Wave Theory, Mathematics for Medical Students, Խնդրագրքեր ֆիզիկայի տարբեր բաժիններից, գիտական հոդվածներ տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և բժշկական ֆիզիկայի բնագավառներում։
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵՊՀ, Երևանի ՀԱՅԲՈւՍԱԿ համալսարան

Մարտին Գրիգորի Աբրահամյան (ծնվ. 1949, հունիսի 10, Երևան), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի №32 միջնակարգ դպրոցը, 1971 թվականին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 1976 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1986 թվականին դոկտորական ատենախոսություն։ 1979 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1989 թվականին պրոֆեսորի կոչում։

1971-1979 թվականներին եղել է ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, 1979֊1984 թվականներին՝ դոցենտ, 1984֊1990 թվականներին՝ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեդակալ, իսկ 1991-1994 թվականներին՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1994֊1995 թվականներին վարել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական աշխատանքների, իսկ 1995-2000 թվականներին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնները։ 2000-2020 թվականներին եղել է ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի, իսկ 2010-ից՝ նաև Երևանի ՀԱՅԲՈւՍԱԿ համալսարանի պրոֆեսոր։

2019-ից վարում է Երևանի ՀԱՅԲՈւՍԱԿ համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը։ Ընտրվել է մի շարք հասարակական ակադեմիաների, Միջազգային աստղագիտական ընկերության անդամ, հանդիսանում է տարբեր գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների, գիտական խորհուրդների, ինչպես նաև «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։

Հեղինակ է ավելի քան 130 գիտական հոդվածների՝ նվիրված տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հարցերին, ավելի քան երեք տասնյակ ուսումնական և գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում բուհական հինգ դասագրքերի և շուրջ տասը ուսումնական ձեռնարկների /տես Երկեր բաժինը/։

Ռաֆայել Հովհաննիսյանի հետ ընդհանրացրել է գրավիտացվող պտտվող զանգվածների հավասարակշռված ձևերի տեսությունը մագնիսական դաշտերի հաշվառմամբ և ստացել նոր կայուն ձևեր։ Մշակել է գալակտիկաների բազմաբաղադրիչ կառուցվածքի դինամիկ տեսությունը, տվել գալակտիկաների պարուրաձև կառուցվածքի ոչ գծային ալիքային մոդել, առաջարկել աստղերի և ակտիվ գալակտիկաներից շիթային արտանետումների հիդրոդինամիկական մոդելը։ Ցույց է տվել մրրիկների էական դերը մոլորակների առաջացման հարցում։

1990-1991 թվականներին գիտական սեմինարներով և դասախոսություններով հանդես է եկել Չինաստանի Նանկինի, Շանհայի, Սիանի և Պեկինի աստղադիտարաններում և համալսարաններում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութական կետի մեխանիկա։ [Ուսումնական ձեռնարկ], Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևան, ԵՊՀ, 1989։
  • Հոծ միջավայրի մեխանիկա։ [Ուսումնաօժանդակ ձեռնարկ], Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևան, ԵՊՀ , 1989։
  • Պինդ մարմնի դինամիկա։ Գրավիտացիա։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն, Երևան, ԵՊՀ, 1989։
  • Պահպանման օրենքները մեխանիկայում։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Աբրահամյան Մարտին Գրիգորի, ԵՊՀ։ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն, Երևան, ԵՊՀ, 1989։
  • Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները։ Դասագիրք, Աբրահամյան, Մարտին Գրիգորի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1997։
  • Ընդհանուր ֆիզիկայի խնդիրների ժողովածու։ Մեխանիկա, մոլեկուլային ֆիզիկա և ջերմադինամիկա, էլեկտրականություն և մագնիսականություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Էդիթ Պրինտ, 2002 (համահեղինակ)։
  • Ընդհանուր ֆիզիկայի օպտիկա բաժնի խնդիրներ։ [Ուսումնական ձեռնարկ], Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալս. հրատ., 2003:
  • Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները։ Դասագիրք՝ բուհերի ֆիզմաթ, բնագիտական, մանկավարժական և ճարտարագիտական մասնագիտությունների ուսանողների համար, Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2008։
  • Лекции по курсу общей физики. Учебник для студентов физико-технических специальностей вузов, Абрамян Мартин Григорьевич. Ер.: Азд-во РАУ, 2010. Ч.I: Механика, молекулярная физика, задачи. Под ред. Э.М. Казаряна. 200с.
  • Մեխանիկա։ Դասախոսությունների և խնդիրների համառոտ ձեռնարկ, Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, Էդիթ Պրինտ, 2013։
  • Конспекты лекций М. Г. АБРАМЯНА ПО ОБЩЕМУ КУРСУ ФИЗИКИ, https://rau.am/fiz_osnovy_mexaniki/index.htm Արխիվացված 2020-07-14 Wayback Machine
  • Physical Principles of Mechanics. Textbook for high schools. Martin Abrahamyan, Yerevan HAYBUSAK University[2]. Lambert Academic Publishing, Saarbrucken, Germany, 2016, 100p.
  • Applications of Physics in Medicine. Textbook for Medical Universities. Martin Abrahamyan, Yerevan HAYBUSAK University. Yerevan, Edit Print, 2015, 262p.
  • Աստղային Դինամիկա։ Ուսումնական ձեռնարկ։ Աբրահամյան Մարտին Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015, 160էջ։
  • The Course of Medical and Biological Physics. Textbook for Medical Universities. Martin Abrahamyan, Yerevan HAYBUSAK University. Lambert Academic Publishing, Saarbrucken, Germany, 2016, 238p.
  • Лекции по курсу общей физики. Учебник для вузов. Том I: Механика, молекулярная физика, задачи. Абрамян Мартин Григорьевич. Ереванский университет АЙБУСАК. Lambert Academic Publishing, Saarbrucken, Germany, 2017, 200c.
  • Лекции по курсу общей физики. Учебник для вузов. Том II: Электричество и магнетизм, колебания и волны, задачи. Абрамян Мартин Григорьевич. Ереванский университет АЙБУСАК. Lambert Academic Publishing, Saarbrucken, Germany, 2017, 200c.
  • Basics of Nonlinear Wave Theory. Monograph. Martin Abrahamyan, Yerevan HAYBUSAK University. Lambert Academic Publishing, Saarbrucken, Germany, 2017, 50p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 55։
  2. «Երևանի «Հայբուսակ» համալսարան». www.academedu.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Երկերի ցանկի լրացում․ Mathematics for medical students, Edit Print, 2019, 76 p. Գիտական ճանաչողության մեթոդաբանություն, Էդիթ Պրինտ, 2021, 72 էջ Medical Physics, Edit Print, 2021, 167 p.