Մարտական և աշխատանքային փառքի կոթող (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտական և աշխատանքային փառքի կոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Մարտական և աշխատանքային փառքի կոթողը


Մարտական և աշխատանքային փառքի կոթող (ռուս.՝ Монумент боевой и трудовой славы), կոթող Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի Փառքի հրապարակում։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական և աշխատանքային փառքի կոթողը Ռոստովի մարզի Շախտի քաղաքում կառուցվել է 1967 թվականի նոյեմբերին` Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ։ Համալիրի ստեղծմանն ու ֆինանսավորմանը մասնակցել են քաղաքի ձեռնարկությունները։ Ներդրում են կատարել Անտրացիտի հանքանորոգման գործարանի, «Գլուբոկայա» հանքավայրի և Շախտիի ՊՇԷԿ-ի աշխատանքային կոլեկտիվները։

Մարտական և աշխատանքային փառքի կոթողը ներառում է. ստելա, «Նրանց, ովքեր նվաճում էին, հաստատում և պաշտպանում խորհրդային իշխանությունը» գրությամբ տախտակ և հանքափորի լամպ։ Ստելան ու լամպը պատրաստված են չժանգոտող պողպատից Լուգանսկի մարզի Անտրացիտի հանքանորոգման գործարանում (ԱՀԳ)։ Ստելան տեղադրված է պատվանդանի վրա և պսակված է հնգաթև աստղով, որի վրա գրված է. «Խորհրդային Միության հերոսներ Շապկին Նիկոլայ Վասիլևիչ, Պուլնի Վասիլի Ֆեոդորովիչ, Տատարկին Պյոտր Եպսիֆովիչ, Գորովեց Ալեքսանդր Կոնստանտինովիչ, Ֆեդյունին Ալեքսանդր Կուզմիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս Անդրիանով Իլյա Պետրովիչ»։ Սկզբնապես ստելայի վրա գրված էր. «Փառք Հոկտեմբերին»։ Ստելայի տակ կա ծաղկաթումբ։

18-մետրանոց ստելայի երկու կողմերում պատվանդանի վրա տեղադրվել է հանքափորների աշխատանքային սխրանքների պատկերներով 35 մետր երկարությամբ բարձրաքանդակ։

Ստելայի առջևի հրապարակում, ծառուղու երկու կողմերում, տեղադրված են Խորհրդային Միության հերոսներ Ն. Վ. Շապկինի, Վ. Ֆ. Պուլնու, Պ. Ե. Տատարկինի, Գ. Կ. Գորովցովի քանդակները։ Բարձրաքանդակի, ինչպես նաև Խորհրդային Միության հերոսների քանդակների նկարիչներն ու քանդակագործներն են ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բ. Ու. Ակոլզինը, Լ. Ի. Գանշինը, Ն. Ա. Կարագոդինը և Ա. Կ. Դեմիդովիչը։ Հուշահամալիրի ստեղծման աշխատանքները կատարվել են ԽՄԿԿ Արտեմովսկու շրջկոմի և շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարությամբ։

Հուշարձանի բացման օրը նրա հիմքի մոտ լցվել է Մամաև կուրգանի, Միուսի ռազմաճակատի և Անհայտ զինվորի գերեզմանի սուրբ հողը։ Հուշարձանին շեֆություն են անում «Գլուբոկայա» հանքավայրը, Շախտիի թիվ 26 և թիվ 37 դպրոցները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ерёмина, Г.А. В памятниках города – его неповторимая судьба / Г.А. Ерёмина // К Вашим услугам. – 1988. - №18 (30апр.). – С. 10.
  • Ерёмина, Г.А. И памятники тоже говорят / Г.А. Ерёмина // Тумба. – 2007. - №7 (7 февр.). – С. 2.
  • Новиков, С. Горнякам посвящённые: [памятники, посвящённые шахтёрам]/ С. Новиков // Шахтинские известия. – 1997. – 22 авг. – С. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]