Մարշալ Բաբաջանյան հրապարակ (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշալ Բաբաջանյան հրապարակ
Երկիր Ռուսաստան
Գտնվում էKhoroshevo-Mnevniki District?
Երկարություն0,85 ± 0,01 կմ
Փոստային ինդեքս123308

Մարշալ Բաբաջանյան հրապարակ, (ռուս.՝ Площадь Маршала Бабаджаняна), գտնվում է Մոսկվայի արևմուտքում՝ Հյուսիս-արևմտյան վարչական շրջանի Խորոշևո-Մնևնիկի շրջանում՝ Մարշալ Ժուկովի պողոտայի, Մնևնիկի փողոցի և 3-րդ Խորոշևսկայայի միջև։ Հրապարակի անմիջապես կողքին գտնվում է Մարշալ Ժուկովի հրապարակը՝ մարշալի հուշարձանով։ Հարևան շենքերը հասցեագրված են հարակից փողոցների անուններով, իսկ Մարշալ Բաբաջանյան հրապարակի շենքերը համարակալված չեն։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանվել է 1978 թվականին՝ ի պատիվ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի (1906-1977 թթ.)[1]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է 395-րդ հրաձիգային գունդը, 20-րդ գվարդիական մեքենայացված բրիգադը, 11-րդ տանկային կորպուսը, մասնակցել է Մոսկվայի և Կուրսկի մարտերի, Բեռլինի ճակատամարտին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը ձևավորվում է Մարշալ Ժուկովի պողոտայի և հյուսիսից նրան հարող 3-րդ Խորոշովսկայա փողոցի և դեպի հարավ-արևմուտք սուր անկյան տակ ճյուղավորվող Մնևնիկի փողոցի հետ։ Հրապարակին կից Մարշալ Ժուկովի հրապարակն է, որը գտնվում է պողոտայի և Մնևնիկի փողոցի վրա։

2016 թվականին հայ բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Մարշալ Բաբաջանյան հրապարակում բացվել է նրա հուշատախտակը[3]։

«Որպես Բաբաջանյանի անունը կրող դպրոցի շրջանավարտ, երբեք չէի կարող մտածել, որ մի օր կկարողանամ իմ լուման ներդնել իր անունը կրող հրապարակում մեծ հայորդուն հավերժացնելու հարցում»
- Հրաչյա Պողոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Генералы победы»: Амазасп Бабаджанян
  2. «Маршал бабаджанян биография. Танковая легенда страны». yarinya.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Պետերբուրգահայ հասարակական գործչի նախաձեռնությամբ Մոսկվայում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշատախտակը». shamshyan.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]