Jump to content

Մարկ 42 127 մմ-անոց հրետանային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ 42 127 մմ-անոց հրետանային համակարգ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակrifled breech loader? և Ծովային հրետանի
Երկիր ԱՄՆ
Ծառայության ընդունման տարի1953
ՊատերազմներՎիետնամի պատերազմ

Մարկ 42 127 մմ-անոց հրետանային համակարգ (անգլ.՝ 5"/54 caliber Mark 42 gun), ամերիկյան նավային ունիվերսալ ավտոմատ հրետանային համակարգ։ Եղել է ԱՄՆ և այլ երկրների ռազմածովային ուժերի սպառազինության կազմում։ Զենքի մշակումն սկսվել է 1950-ական թվականներին` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 127 մմ-անոց 38 զենքի փոխարինող։

Համակարգի կառավարումն իրականացվում է Mk68-ի կողմից կամ` ձեռքով[1]։ Համակարգի զանգվածը 60.4 տոննա է, ներառյալ երկու թմբուկները` կրակելու պատրաստ 40 արկերով։ Արկի զանգվածը 31.75 կգ է, առաջնային արագությունը` 808 մ/վ[2]։ Կրակոցի առավելագույն տեմպը կազմում է րոպեում 40 կրակոց[3]։ Պահեստատուփի տարողունակությունը 599 արկ է[2]։ Ի սկզբանե համակարգը նախատեսված է եղել երկու նշանառուների համար, որոնք ձեռքով նշան կբռնեին վերջրային և օդային թիրախների ուղղությամբ, սակայն ինքնաթիռների արագության ավելացման հետ ձեռքով նշանառությունն օդային թիրախների հանդեպ կորցրել է իր գործնական իմաստը։

1971 թվականից սկսած` ԱՄՆ ռազմածովային ուժերում Mk42 համակարգը փոխարինվում է ավելի թեթև (22.1 տոննա) Mk 45 համակարգով[4], որն ապահովում է ավելի պարզեցված տեխնիկական սպասարակում և ունի ավելի բարձր հուսալիություն[5]։

Տեղադրում նավերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
  • «Նորթհեմփթոն» հածանավ
  • «Ֆորեսթոլ» տիպի ավիակիրներ
  • «Բելկնապ» տիպի հածանավ
  • «Տրակստան» հածանավ
  • «Չարլզ Ֆ. Ադամս» տիպի էսկադրային ականակիրներ
  • Ավստրալիա «Պերտ» տիպի էսկադրային ականակիրներ
    • Գերմանիա «Լյուտենս» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Կունց» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Ֆորեսթ Շերման» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Միտչեր» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Նոքս» տիպի ֆրեգատ
    • Հունաստան «Իպիրոս» տիպի ֆրեգատներ
    • Եգիպտոս «Դամիյատ» տիպի ֆրեգատներ
    • Իսպանիա «Բալերաես» տիպի ֆրեգատներ
    • Մեքսիկա «Իգնասիո Ալենդե» տիպի ֆրեգատներ
    • Թայվան «Չի Յանգ» տիպի ֆրեգատներ
    • Թաիլանդ «Չուլալոկ» տիպի ֆրեգատներ
    • Թուրքիա «Մուավենետ» տիպի ֆրեգատներ
Ճապոնիա Ճապոնիա
  • «Տատիկաձե» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Խատակաձե» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Հարունա» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Տակացուկի» տիպի էսկադրային ականակիրներ
  • «Սիրանե» տիպի էսկադրային ականակիրներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Seaman - Military manual for the Seaman rate». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  2. 2,0 2,1 Bailey(January 1983)p.106
  3. O'Neil(March 1971)pp.48-49
  4. O'Neil, March 1971, pp. 48-49
  5. Cooney(1980)p.40

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bailey, Alfred D., Major USMC The 16-incher: Big, Big Gun (und). — United States Naval Institute Proceedings, 1983.
  • Cooney, David M., RADM USN Ships, Aircraft and Weapons of the United States Navy (NAVSO P-3564). — U.S. Government Printing Office, 1980.
  • Fairfield, A.P. Naval Ordnance. — The Lord Baltimore Press, 1921.
  • O'Neil, William D., III, LCDR USNR Gun Systems? For Air Defense? (und). — United States Naval Institute Proceedings, 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]