Մարի Օդիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Օդիլի
 
Կրթություն՝ Նիգերիայի համալսարան
Մասնագիտություն՝ դատավոր
Ծննդյան օր մայիսի 12, 1952(1952-05-12) (68 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Nigeria.svg Նիգերիա

Մարի Օդիլի (անգլ.՝ Mary Ukaego Odili, մայիսի 12, 1952(1952-05-12),[1]), նիգերիացի դատավոր, Ռիվերս նահանգի նահանգապետ (1999-2007) Պիտեր Օդիլի կինը։ Նախագահ Գուդլաք Ջոնաթանի կողմից Մարի Օդիլին նշանակվել է Նիգերիայի գերագույն դատարանի անդամ։ Նախքան Նիգերիայի արդարադատության խորհրդի կազմում ընդգրկվելը, զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում Ռիվերս նահանգի գլխավոր դատավոր (1992–2004), Արդարադատության վերաքննիչ դատարանի դատավոր, Աբուջա (2004–2010), Արդարադատության վերաքննիչ դատարանի դատավոր, Կադունա (2010–2011)։ Ամուսնու պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է Ռիվերսի առաջին տիկինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Ուկաեգո Նզենվան ծնվել է 1952 թվականի մայիսի 12-ին Իմո նահանգի Ամուդի Օբիզի բնակավայրում՝ Էզե Բերնարդ Նզենվայի և Ուգոեզե Բենադետե Նզենվայի ընտանիքում։ Հայրը՝ Էզե Նզենվան, 1959 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատել է որպես իրավաբան, այնուհետև նշանակվել է Նիգերիա Ավիաուղիների քարտուղար։ Ուկաեգոն սովորել է մի շարք միջնակարգ դպրոցներում՝ ներառյալ St Benedict's դպրոցը, Obizi Ezinitte, St Michael's դպրոցը, Umuahia, St Agnes Primary դպրոցը, Maryland և Our Lady of Apostles դպրոցները։

Պայմանավորված Նիգերիայի քաղաքացիական պատերազմով՝ Ուկաեգոն ծնողների հետ տեղափոխվում է երկրի հարավարևելյան մաս, որտեղ շարունակում է կրթությունը աղջիկների ավագ դպրոցում, այնուհետև ընտանիքը տեղափոխվում է Մբաիզե, նա սովորում է Մբաիզեի օրիորդաց միջնակարգ դպրոցում, ավելի ուշ՝ Օնիչայի Rosary քոլեջում։ 1972 թվականին ընդունվում է Նիգերիայի համալսարան: Ուսման երկրորդ տարում ստանում է ավելի բարձր բաժնում ուսանելու կրթաթոշակ։ Համալսարանում հանդիպում է Պիտեր Օդիլին և նրանց միջև ռոմատիկ հարաբերություններ են ձևավորվում։ 1976 թվականին ավարտում է համալսարանը՝ որպես առևտրային և գույքային իրավունքի ֆակուլտետի լավագույն ուսանող։ 1977 թվականին Նիգերիայի իրավունքի դպրոցից ստանում է իրավագետի որակավորում՝ նախքան Բենին քաղաքում և Աբեոկութայում իր կարիերան սկսելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mary Odili, Adenuga, Igbinedion, 146 Others Bag National Honours»։ The Tide (Port Harcourt: Rivers State Newspaper Corporation)։ սեպտեմբերի 9, 2012։ Վերցված է դեկտեմբերի 7, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]