Մարի Ալմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Ալմենտ
Mary Alment
Ծնվել էապրիլի 9, 1834(1834-04-09)[1][2]
ԾննդավայրԴերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էապրիլի 11, 1908(1908-04-11)[2] (74 տարեկան)
Մահվան վայրԲլեքրոք, Dún Laoghaire–Rathdown, Իռլանդիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի

Մարի Ալմենտ (անգլ.՝ Mary Alment, ապրիլի 9, 1834(1834-04-09)[1][2], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 11, 1908(1908-04-11)[2], Բլեքրոք, Dún Laoghaire–Rathdown, Իռլանդիա), հյուսիս իռլանդացի նկարչուհի[3][4]։

Ուիլյամ Ալմենտի դուստրը, հուգենոտ գիտական և մաթեմատիկական սարքավորումներ ստեղծող Ջոն Ալմենտի թոռնուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Ալմենտը ծնվել է Դերրիում, 1834 թվականին[5]։ Սովորել է Դուբլինի թագավորական հասարակության դիզայնի դպրոցում՝ աշակերտել Հենրի Մակմանուսին։ 47 տարի բնակվել է Բլեքրոքի Կարիսֆորտ պողոտայի 47 հասցեում զարմուհու՝ Էլիզաբեթ Ալմոնտի հետ։ Երկուսն էլ Դուբլինում արվեստի դասեր են տվել[3]։

Նախնական շրջանում Ալմենտն աշխատել է ջրաներկով՝ ստեղծելով բնանկարներ ու դիմանկարներ։

Մարիի ստեղծագործություններում պատկերված է Դուբլինը, հյուսիսային Ուիքլոուն, հատկապես Դոդեր գետի շրջակայքը։ Ստեղծել է պատկերներ հյուսիսային Ուելսից, ուր հաճախակի այցելել է 1873 թվականից։ Ստուդիաներ է ունեցել Դուբլինի Դաուսոն 29 և 54 հասցեներում։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի գտնվելու տեղը հայտնի չէ[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուբլինի գծագրության ակումբ, 1858-1908
  • RDS Արվեստի ցուցահանդես, 1858
  • Գեղարվեստի և դեկտորատիվ արվեստի ցուցահանդես Դուբլինում, 1861
  • Իռլանդացի արհեստավորների ցուցահանդես Դուբլինում, 1885
  • Իռլանդական ցուցահանդես Լոնդոնում, 1888 (ներկայացել է 3 աշխատանքով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of Irish BiographyRIA.
  3. 3,0 3,1 3,2 Clarke, Frances (2009). «Alment, Mary Martha». In McGuire, James; Quinn, James (eds.). Dictionary of Irish Biography. Cambridge: Cambridge University Press.
  4. Newmann, Kate. «Mary Martha Alment (1834 - 1908): Artist». The Dictionary of Ulster Biography. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Alment, Mary Martha». Library Ireland. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.