Մարինե Մարաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինե Մարաբյան
Ծնվել էօգոստոսի 26, 1976(1976-08-26)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1998)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արևելագետ և բանասեր
ԱշխատավայրԳրանդ Քենդի
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Մարինե Մարաբյան (օգոստոսի 26, 1976(1976-08-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, բանասեր, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինե Մարաբյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը՝ բանասեր արևելագետի մասնագիտացմամբ։

1998-1999 թվականներին «ՍԵՄ ԵՎ ԿՈ» ընկերությունում աշխատել է թարգմանիչ, ապա` մենեջեր։ 1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ում` որպես տեխնոլոգ։ 2000-2002 թվականներին «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում զբաղեցրել է միջազգային հարաբերությունների գծով մասնագետի պաշտոնը։ 2002-2003 թվականներին եղել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ։ 2003 թվականից մինչև 2005 թվականը եղել է «Մասիս Տոբակո» հայ-հունական ՀՁ ՍՊԸ առևտրային գծով տնօրեն, 2005-2012 թվականներին` «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն։ 2006 թվականից մինչև 2012 թվականը համատեղության կարգով ղեկավարել է «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն։

2012 թվականի մայիսի 6-ին թիվ 40 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]