Jump to content

Մարինա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1974
ՌեժիսորԲորիս Իվչենկո
IMDbID 0174902

«Մարինա» (ռուս.՝ «Марина»), 1974 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Բորիս Իվչենկոն Բորիս Լավրենյովի պատմվածքների հիման վրա։

Էկրան է բարձրացել 1975 թվականի փետրվարի 20-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է Բորիս Լավրենյովի վաղ շրջանի «Մարինա» և «Գալա-Պետեր» պատմվածքների հիման վրա։

Վիրավորվելուց հետո պոդպորուչիկ Իզվոլսկին հայտնվում է Եվպատորիայում։ Ձկնորսական գյուղում նա ծանոթանում է Մարինայի հետ։

Սպայի և սովորական ձկնորսի սերը ցնցում է տեղի հասարակությանը։ Երբ Բորիսն ու Մարինան գնում են թատրոն, հանդիսատեսը լքում է դահլիճը։ Սիրահարները միայնակ դիտում են ադաջիոն։ Նրանք ծափահարում են դերասաններին և նվագախմբին։ Հետո նրանք գնում են ծովափ, Մարինան լողում է լուսնի լույսի ներքո։

Հրամանատարությունն ամեն ինչ անում է Իզվոլսկուն ռազմաճակատ ուղարկելու համար։ Ռազմաճակատի ճանապարհին Իզվոլսկին միանում է ապստամբ գնդին։ Նրան ձերբակալում են և դատապարտում գնդակահարության։ Սակայն հեղափոխությունն ազատում է նրան։

Բորիսը վերադառնում է Եվպատորիա որպես Կարմիր գվարդիայի ջոկատի հրամանատար։ Մարինան վազում է նրան ընդառաջ, բայց ցարական բանակի կապիտան Տիրկինի արձակած փամփուշտը խոցում է նրան։ Մարինան մահանում է Բորիսի գրկում։

Բորիսը կարմիր դրոշի ներքո ջոկատին առաջնորդում է հարձակման։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրինա Շևչուկ – Մարինա, ձկնորսական գյուղի աղջիկ
  • Վլադիմիր Կոնկին – Բորիս Իզվոլսկի, սպա
  • Կոնստանտին Ստեպանկով – Աֆանասի, բոլշևիկ
  • Բորիսլավ Բրոնդուկով – Տիրկին, ցարական բանակի կապիտան
  • Լև Կոլեսնիկ – Օգուրցով
  • Վիտալի Ռոզստալնի – Պերետրիչուբա
  • Անատոլի Բարչուկ – Կոլյա, Աֆանասիի որդին
  • Լարիսա Խալաֆովա – Ասպասիա, Աֆանասիի դուստրը
  • Վիկտոր Դեմերտաշ – Միխայ
  • Իվան Միկոլայչուկ – դիրիժոր
  • Վիկտոր Մալյարևիչ – Գրիգորև
Էպիզոդներում
  • Սերգեյ Իվանով
  • Վլադիմիր Տալաշկո
  • Ալեքսանդր Յանվարյով
  • Միխայիլ Բերդիչևսկի
  • Յուրի Բրիլինսկի
  • Անատոլի Յուրչենկո
  • Վլադիմիր Գլուխոյ
  • Եկատերինա Բրոնդուկովա
  • Բորիս Սավչենկո
  • Յուրի Ռուդչենկո
  • Բորիս Ալեքսանդրով
  • Յուրի Հաջիև
  • Ադա Վոլոշինա
  • Յուրի Միսենկով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Իվչենկո
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Սացկի
  • Բեմադրող օպերատոր՝ Վիտալի Զիմովեց
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Նովակով
  • Կոմպոզիտոր՝ Վադիմ Խրապաչով
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Մեդվեդև
  • Մոնտաժող՝ Թամարա Սերդյուկ
  • Խմբագիր՝ Վալենտինա Ռիդվանովա
  • Զգեստների նկարիչ՝ Օլգա Յաբլոնսկայա
  • Դիմահարդարման նկարիչներ՝ Նինա Տիխոնովա, Մարինա Շկուրկո
  • Ռեժիսոր՝ Լ. Կոլեսնիկ
  • Օպերատորներ՝ Պ. Լոյկո, Մ. Բերդիչևսկի
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Բ. Լեբեդև
  • Համակցված նկարահանումների նկարիչ՝ Մ. Պոլունին
  • Ռեժիսորի ասիստենտներ՝ Լ. Խորոշկո, Ն. Օսիպենկո
  • Օպերատորի օգնական՝ Վ. Շկուրկո
  • Պիրոտեխնիկ՝ Ի. Շկիդչենկո
  • Լուսատեխնիկ՝ Օ. Պրոսիխին
  • Պարի բեմադրիչներ՝ Վ. Պոտապովա, Վ. Գոլիկ
  • Մենակատարներ՝ Ս. Պրիխոդկո, Վ. Ֆեդորչենկո
  • Ֆիլմի տնօրեն՝ Տատյանա Կուլչիցկայա
  • Կիևի կամերային նվագախումբ (դիրիժոր՝ Ի. Բլաժկով)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Իննա Սոլովյովան գրել է. «Ֆիլմը շատ բան ունի հետաքրքիր լինելու համար»։ Միևնույն ժամանակ, նա կարծում էր, որ «ֆիլմն իր բնույթով դանդաղաշարժ է՝ թույլ տալով, որ ինչ պատահի՝ մտնի իր հրապարակ։ Նրան տարօրինակ է թվացել «արտահայտչական միջոցների կամազուրկ ազատությունը»։ Սոլովյովան գրել է. «Ուզում ես, և վերցնում ես ռոմանտիկ գույների մի շարք. ուզում ես՝ ասես մեջբերում ես քսանականների կինոժառանգությունը... ուզում ես՝ հիշում ես խորհրդանշական, ինքնամփոփ «արտասյուժետային» պատկերավորության այդ լարված որոնումները...»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соловьёва И. Марина, женщина моря // Советский экран. — 1975. — № 24. — С. 15.
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог (1974—1975) / Сост. Н. М. Чемоданов, В. П. Боровков. — М.: Нива России, 1997. — С. 65—66. — 320 с.