Մարիզ Կեմալ
Մարիզ Կեմալ | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Raissa Kemaikina |
Ծնվել է | օգոստոսի 13, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Q18173000?, Չամզինսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մորդովիայի պետական համալսարան (1972) |
Mariz Kemal Վիքիպահեստում |
Մարիզ Կեմալ (իրական անունը՝ Ռաիսա Ստեպանովնա Կեմայկինա, օգոստոսի 13, 1950, Q18173000?, Չամզինսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Էրզիացի բանաստեղծուհի, գրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաիսա Կեմայկինան ծնվել է 1950 թվականի օգոստոսի 13-ին, Չամզինսկի շրջանի էրզիական Մալոե Մարեսևս գյուղում (այժմ՝ Մորդովիայի Հանրապետություն), գյուղացիական ընտանիքում։ 1965 թվականին գյուղական դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո երկու տարի ուսումը շարունակել է Բոլշեմարեսևսկի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Մորդովիայի Նիկոլայ Օգարյովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ 1972-1975 թվականներին դասավանդել է հայրենի գյուղի դպրոցում։ Քանի որ ռուսական գրականության բավականաչափ ժամեր չկար, երիտասարդ ուսուցիչը լրացուցիչ դասավանդել է գերմաներեն և Էրզիական լեզու։ Սկզբում նա հրաժարվել է ուսուցանել իր մայրենի լեզուն, որն իր մասնագիտությունը չի եղել, սակայն սկսել է հետաքրքրվել Էրզիական լեզվով և ֆոլկլորով։ 1975 թվականի ամռանը տեղափոխվել է Սարանսկ և երկու տարի եղել «Էրզյան պրավդա» թերթի թղթակից։ Սկսել է որպես սրբագրիչ։ Այս պաշտոնում Ռաիսա Կեմայկինան յուրացրել է էրզիական լեզուն և տեղափոխվել մշակույթի բաժին և աշխատել Գ. Պ. Լասկինի ղեկավարության ներքո։ Մեկ տարի անց տեղափոխվել է կուսակցական կյանքի բաժին՝ աշխատելով բաժնի վարիչ Ն. Մ. Սիմդյանովի ղեկավարության ներքո։ 7,5 տարի աշխատել է Մորդովայի Ալեքսանդր Պուշկինի անվան հանրապետական գրադարանում[1]։ Առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1980 թվականին։ 1985-1988 թվականներին եղել է «Սյատկո» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ, 1989 թվականին՝ էրզյան «Չիլիսեմա» մանկական ամսագրի պատասխանատու քարտուղար։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սյատկոյի» 1980 թվականի օգոստոսյան համարում տպագրվել է «Երեխաների բնօրրանը» («Эйкакшчинь лавсь») բանաստեղծությունը։ Նույն ժամանակահատվածում սկսել է մասնակցել երիտասարդ գրողների տարեկան սեմինարներին, իսկ «Սյատկո» ամսագիրը շարունակել է հրապարակել նրա բանաստեղծությունները։
1987 թվականին հրատարակվել է չորս հեղինակների «Маней васолкст» ընդհանուր ժողովածուն, որտեղ ներառվել են Կեմալի մեծ թվով բանաստեղծություններ։ 1988 թվականին մորդովական գրքի հրատարակչությունը թողարկել է նրա առաջին հավաքածուն՝ «Лавсь» («Բնօրրան»), որը մանկության և երիտասարդության տպավորությունների արդյունքն էր։
Երկրորդ ժողովածուն` «Штатол» («Մոմ», 1994), ներկայացնում է բանաստեղծի կյանքի, սիրո հնագույն Էրզյան ժողովրդի ճակատագրի և նրան առնչվող հեղինակների մասին փիլիսոփայական մտքերը։ Այս շարքում ներառված են լիրիկական և հրապարակային բնույթի բանաստեղծություններ, ինչպես նաև «Мон — эрзян!» («Ես էրզիացի եմ») բանաստեղծությունը, որտեղ նա հանդես է գալիս որպես ազգային աշխարհայացք ունեցող կայացած անձ։
Էրզյան մշակույթի, պատմության, ժողովրդական բանահյուսության երկար տարիների ուսումնասիրության արդյունք է համարվում «Евксонь кужо» («Հեքիաթային բացատ») հեքիաթների գիրքը և «Сынь ульнесть эрзят» («Նրանք էրզիացիներ էին»)՝ ժողովածուի էրզիացի ժողովրդի հայտնի մարդկանց մասին։ 1998 թվականին նրա բանաստեղծությունները լույս են տեսել «Ниле ават — ниле морот» («Չորս կին` չորս երգ», Տալլին) հավաքածուում։ 2014 թվականին լույս է տեսել «Масторов нолдасынек сюкпрянок» գիրքը[2]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Մարիզ Կեմալը եղել է «Մաստորավա» մշակութային և կրթական միության ստեղծման նախաձեռնողներից և 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվական՝ «Էրզիացիներ» կանանց շարժման կազմակերպիչ, «Լամզուր» սիրողական ժողովրդական-ազգագրական անսամբլի հիմնադիր և ղեկավար։
Գրում է Էրզիացի ժողովրդի մշակույթի, կրոնի, ավանդույթների վերաբերյալ, տպագրվում «Սյատկո», «Չիլիսեմա» ամսագրերում, «Էրզյան Մաստոր» ամսագրերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Маризь Кемаль: «Я нужна, пока живут эрзяне» | erzyaks.ru» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Вышла в свет новая книга поэтессы Маризь Кемаль на эрзянском языке». Информационный центр Финно-угорских народов (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маризь Кемаль // ЭРЗИАНА: эрзянский литературный сайт
- Маризь Кемаль Արխիվացված 2019-02-14 Wayback Machine // Библиотека литературы Мордовии
- Маризь Кемаль
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիզ Կեմալ» հոդվածին։ |
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մորդովիայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Էրզիացի գրողներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ