Մարիա Լուիզա Արտեկոնա դե Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Լուիզա Արտեկոնա դե Թոմփսոն
Ծնվել էհուլիսի 12, 1919(1919-07-12)[1]
ԾննդավայրGuarambaré, Central Department, Պարագվայ[2]
Վախճանվել էդեկտեմբերի 10, 2003(2003-12-10) (84 տարեկան)
Վախճանի վայրԱսունսյոն, Պարագվայ[2]
Մասնագիտությունգրող, համալսարանի դասախոս, դպրոցի ուսուցիչ և դրամատուրգ
Քաղաքացիություն Պարագվայ
ԿրթությունԱսունսյոնի ազգային համալսարան[2]

Մարիա Լուիզա Արտեկոնա դե Թոմփսոն (անգլ.՝ María Luisa Artecona de Thompson, հուլիսի 12, 1919(1919-07-12)[1], Guarambaré, Central Department, Պարագվայ[2] - դեկտեմբերի 10, 2003(2003-12-10), Ասունսյոն, Պարագվայ[2]), պարագվայցի պոետ և դրամատուրգ, որը հայտնի է երեխաների համար գրված իր աշխատանքներով ու մասնավորապես պարագվայցի երեխաների համար նախատեսված «Գրականության անթոլոգիայով»։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնը ծնվել է 1919 թվականին Պարագվայի Գուարամբարե քաղաքում, Գիլյերմո Արտեկոնայի և Մարիա Կարդենասի ընտանիքում։ Հաճախել է տեղական Գոեթ դպրոցը[3]։ Ավարտել է մայրաքաղաք Ասունսյոնի ազգային համակսարանը[4]։

1965 թվականին գրված նրա «Guarambaré» աշխատանքն արժանացել է Դոնսելի մրցանակի ո՛չ միայն որակի, այլ նաև գրվածքի տպավորիչ քանակի համար[5]։

«Սուրբ Աստվածածնի վերափոխման» կաթոլիկ համալսարանում գրականության ամբիոնը վարող պրոֆեսորն է եղել[4]։

1992 թվականին հրատարակել է «Anthology of Infantile-Juvenile Literature from Paraguay» վերնագրով աշխատությունը[5] և Պարագվայից դուրս ճանաչվել որպես մանկական գրող[6]։ Նույն տարում հրատարակել է տիկնիկների թեմայով ևս երեք աշխատանք՝ «El titiritero» («Տիկնիկագործը»), «La hojita de papel» («Թղթի մի փոքրիկ կտոր») և «El vigilante y el ladrón» («Պահակն ու գողը»)։

Եղել է կրթության և պաշտամունքի նախարարության բարձրագույն կրթության և մշակութային տարածման վարչության խորհրդական[7]։

Վախճանվել է Ասունսյոնում 2003 թվականի դեկտեմբերի 10-ին[7]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Heroic Dream (1963)
  • Song to Sleep a Rose (1964)
  • Guarambaré (1965)
  • Letters to the Sun Lord (1966)[5]
  • El Canto a Oscuras («Երգ մթության մեջ»)[8]
  • El titiritero («Տիկնիկագործը», 1992)
  • La hojita de papel («Թղթի մի փոքրիկ կտոր», 1992)
  • El vigilante y el ladrón («Պահակն ու գողը»)
  • L’Anthologie de la littérature de jeunesse paraguayenne («Գրականության անթոլոգիա» փոքրիկ պարագվայցիների համար, 1992)[5]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Ռոբերտո Թոմփսոն Մոլինասի հետ և ունեցել չորս երեխա՝ Ռոբերտո, Հուգո, Ժակլին և Մոնիկա։ Նրա նախկին ամուսինը մահացել է մեկ տարի անց․ նա նորից էր ամուսնացել ու նոր կնոջ հետ քսան տարի ապրել ԱՄՆ-ում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.lanacion.com.py/espectaculo_edicion_impresa/2019/07/15/centenario-de-maria-luisa-artecona-de-thompson/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://wepa.unima.org/en/maria-luisa-artecona-de-thompson/
  3. «Falleció la poetisa María Luisa Artecona - Espectáculos - ABC Color». www.abc.com.py (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  4. 4,0 4,1 «María Luisa Artecona de Thompson». World Encyclopedia of Puppetry Arts (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Artecona de Thompson, María Luisa (1927-VVVV). » MCNBiografias.com». www.mcnbiografias.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  6. Hunt, Peter (2004 թ․ օգոստոսի 2). International Companion Encyclopedia of Children's Literature (անգլերեն). Routledge. ISBN 978-1-134-43684-2.
  7. 7,0 7,1 de 2019 0:01, Espectáculo-Edición Impresa15 de julio. «Centenario de María Luisa Artecona de Thompson». www.lanacion.com.py. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Cervantes, Biblioteca Virtual Miguel de. «Biblioteca Virtual Miguel de Cervantes». Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  9. «Nota A Esta Edición», Para decir al Otro, Frankfurt a. M., Madrid: Iberoamericana Vervuert, էջեր 15–16, 2016 թ․ դեկտեմբերի 31, doi:10.31819/9783964566560-001, ISBN 978-3-96456-656-0