Մարիական ազգագրական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիական ազգագրական թանգարան
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿոզմոդեմյանսկ
ՎայրԿոզմոդեմյանսկ
Հիմնադրվել է1983
Այցելուներ37 148 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Վ. Լ. Ռոմանովի անվան Մարիական ազգագրական թանգարան (ռուս.՝ Марийский этнографический музей им. В. И. Романова), թանգարանային համալիր բաց երկնքի տակ։ Թանգարանը գտնվում է Կոզմոդեմյանսկ քաղաքում, մտնում է Կոզմոդեմյանսկի թանգարանային համալիրի մեջ։ Համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ (1200000391)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչհեղափոխական Մարիական Պովոլժեի գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվող աշխատանքի հնագույն գործիքների և կենցաղային առարկաների նմուշները պահպանելու և հետագա սերունդներին ներկայացնելու նպատակով՝ կոլտնտեսությունների շրջանային լիազորների խորհրդի ժողովը 1977 թվականի սեպտեմբերի 2-ին որոշեց Գորնոմարիյսկի շրջանի կոլտնտեսությունների, խորհրդային տնտեսությունների և քաղաքի ձեռնարկությունների միջոցներով և ուժերով Կոզմոդեմյանսկ քաղաքում ստեղծել շրջանային երկրագործական թանգարան։ Գորնոմարիյսկի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1979 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Կոզմոդեմյանսկում սկսվեց բաց երկնքի տակ ազգագրական թանգարանի շինարարությունը, որի աշխատանքներին զգալի օժանդակություն ցուցաբերեց կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Վ. Ի Ռոմանովը։ Թանգարանը բացվեց 1983 թվականի ամռանը, որը զուգադիպեց Կոզմոդեմյանսկի 400-ամյակի միջոցառումների հետ։ Թանգարանը դարձավ ճարտարապետական հուշարձանների, հողագործական և կենցաղային գործիքների և մշակութային արժեք ներկայացնող առարկաների հիմնական պահոցը։ Թանգարանի կազմակերպիչները ձգտում էին վերստեղծել Գորնոմարիյսկի շրջանի բնակչության կենցաղի և ճարտարապետության բնօրինակ մանրամասները[1][2]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տարածքը կազմում է ավելի քան 5 հեկտար։ Թանգարանի տարածքում կառուցված են ավելի քան 60 տարբեր շինություններ և օբյեկտներ, հավաքված են 7000-ից ավելի աշխատանքի և կենցաղային նշանակության գործիքների և առարկաների ցուցանմուշներ, որոնք իրենցից պատմական արժեք են ներկայացնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Романов М. П. Этнографический музей под открытым небом в Козьмодемьянске - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 1994. - 30000 экз. - ISBN 5-7590-0049-7.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Марийский этнографический музей имени В.И. Романова». www.culture.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  2. «Марий Эл, Горномарийский район, музей, история, марийцы, история села, горные марийцы, икона, колхоз, мельница, история марийского края, Козьмодемьянск, Волга, марийский музей, марийский быт, марийские праздники, достопримечательности Марий Эл, Романов, Ильф и Петров, Васюки, Остап Бендер, культура мари, марийские ремесла, марийская одежда». komanda-k.ru (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]