Կոզմոդեմյանսկի թանգարանային համալիր
Կոզմոդեմյանսկի թանգարանային համալիր | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1919 և 2001 |
Կայք | kmkmuzey.ru |
Կոզմոդեմյանսկի պատմամշակութային թանգարանային համալիր (ռուս.՝ Козьмодемьянский культурно-исторический музейный комплекс), Մարի Էլ Հանրապետության մշակութային-կրթական և գիտահետազոտական հաստատություն (մշակութային հաստատություն[1]): Թանգարանային համալիրը գտնվում է Կոզմոդեմյանսկ քաղաքում։
Թանգարանային համալիրը ստեղծվել է Մարի Էլ Հանրապետության Գորնոմարիյսկի շրջանի պատմամշակութային ժառանգությունը առավել արդյունավետ պահպանելու նպատակով[1]: Համալիրը զբաղվում է նաև թանգարանային իրերի և հավաքածուների հայտնաբերման, ուսումնասիրման, հավաքման և դրանց վերաբերյալ նյութերի հրատարակման աշխատանքների կազմակերպմամբ, իրականացնում է գիտալուսավորչական, կրթական, մշակութաժամանցային և զբոսաշրջային գործունեություն[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզմոդեմյանսկի հասարակության ակտիվ գործունեության շնորհիվ 1919 թվականի սեպտեմբերին բացվեց գավառագիտական թանգարանը։ Թանգարանի ատեղծման գործում հատուկ դեր է խաղացել ՌԿԿ(բ) Կոզմոդեմյանսկի շրջկոմի նախագահ, նկարիչ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Գրիգորևը[2]:
1977 թվականի սեպտեմբերի 2-ին կոլտնտեսությունների և խորհրդային տնտեսությունների և քաղաքի ձեռնարկությունների լիազորների Գորնոմարիյսկի շրջանային խորհուրդը երկրագործության շրջանային թանգարանի բացման վերաբերյալ որոշում կայացրեց։ Թանգարանի ստեղծման նպատակն էր գալիք սերունդների համար պահպանել Մարիական Պովոլժիեի գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործված հնագույն աշխատանքի գործիքների նմուշները[2]:
1979 թվականի փետրվարի 27-ին, Գորնոմարիյսկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, սկսվեց բաց երկնքի տակ ազգագրական թանգարանի շինարարությունը։ Թանգարանը բացվեց 1983 թվականի ամռանը՝ Կոզմոդեմյանսկի 400-ամյակի կապակցությամբ։ Այն դարձավ ճարտարապետական հուշարձանների, հողագործական գործիքների, կենցաղային և մշակույթի առարկաների պահոց[2]:
Թանգարանային համալիրի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոզմոդեմյանսկի պատմամշակութային թանգարան-համալիրի հիմնական ֆոնդերում հաշվառված են 55873 առարկաներ (2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։
- Բնանկարային ստեղծագործություններ՝ 1203 միավոր
- Գրաֆիկական աշխատանքներ՝ 1970 միավոր
- Քանդակներ՝ 89 միավոր
- Կիրառական արվեստի, կենցաղային և ազգագրական ստեղծագործություններ՝ 3572 միավոր
- Հնագիտական առարկաներ՝ 5382 միավոր
- Դրամագիտություն՝ 4625 միավոր
- Հազվագյուտ գրքեր՝ 8425 միավոր
- Զենքեր՝ 113 միավոր
- Փաստաթղթեր՝ 30286 միավոր
- Բնագիտական հավաքածուի առարկաներ՝ 2 միավոր
- Այլ առարկաներ՝ 206 միավոր
- Գիտա-օժանդակ ֆոնդի առարկաներ՝ 10479 միավոր
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրում ներառված են[1]՝
- Ա. Վ. Գրիգորևի անվան գեղարվեստապատմական թանգարան՝ 1919 թվականին հիմնադրված հնագույն պատկերասրահներից մեկը Վոլգայի ափին[3]։
- Վ. Ի. Ռոմանովի անվան ազգագրական թանգարան բաց երկնքի տակ՝ փոքրիկ «գյուղակ», որտեղ ամբողջությամբ վերաստեղծված է լեռնային մարիների կյանքն ու կենցաղը[4]։
- Առևտրականների կենցաղի թանգարան` հուշարձան է առևտրականներին, որոնք 19-րդ դարում կարևոր դեր են խաղացել Կոզմոդեմյանսկի զարգացման և Ռուսաստանի՝ անտառանյութի առևտրի խոշորագույն կենտրոն դառնալու գործում[5]։
- Օ. Բենդերի անվան սատիրայի և հումորի թանգարան, Կոզմոդեմյանսկը հայտնի է որպես Ի. Իլֆի և Ե. Պետրովի «12 աթոռ» հանրահայտ վեպի Վասյուկի քաղաքի նախատիպ[6]։
- «Լադա» հյուրանոցային տնտեսություն[7]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Козьмодемьянский культурно-исторический музейный комплекс // Энциклопедия Республики Марий Эл / Отв. ред. Н. И. Сараева. - Йошкар-Ола, 2009. - С. 435-436. - 872 с. - 3505 экз. - ISBN 978-5-94950-049-1.
- Романов М. П. Этнографический музей под открытым небом в Козьмодемьянске - Йошкар-Ола: Марийское книжное издательство, 1994. - 30000 экз. - ISBN 5-7590-0049-7
- Музейный вестник: ежегодный сборник - Йошкар-Ола: Национальный музей Республики Марий Эл имени Т. Евсеева, 2016. - ISSN 2499-9814.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Энциклопедия Республики Марий Эл, 2009, էջ 435
- ↑ 2,0 2,1 2,2 Романов М. П., 1994, էջ 2
- ↑ Художественно-исторический музей им. А. В. Григорьева.
- ↑ «Этнографический музей под открытым небом.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2012-08-22
- ↑ Музей купеческого быта.
- ↑ Музей сатиры и юмора им. Остапа Бендера.
- ↑ «Гостиничное хозяйство «Лада».»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2019-03-05
- ↑ Виртуальный тур Козьмодемьянского музейного комплекса.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Козьмодемьянский музейный комплекс
- Страница музея на сайте «Музеи России»
- Виртуальный тур Козьмодемьянского музейного комплекса
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոզմոդեմյանսկի թանգարանային համալիր կատեգորիայում։ |