Մարզաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարզաշխարհ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1993

«Մարզաշխարհ», հայկական մարզական, տեղեկատվական, մշակութային շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1993 թվականից Երևանում (մինչև 1995 թվականը՝ ՀՄԸՄ պաշտոնաթերթ)։ Հիմնադիր-խմբագիրը եղել է Ռոլանդ Շառոյանը։

Պարբերականը ներկայացնում է Հայաստանի մարզական առօրյան, հայ մարզիկների և թիմերի հաջողությունները, հաղթանակները հանրապետական և միջազգային մրցահարթակներում, Հայրենիք-Սփյուռք մարզային համատեղ միջոցառումները (Համահայկական օլիմպիադաներ և այլն), անդրադառնում է հայկական սպորտի խնդիրներին, քարոզում է առողջ ապրելակերպ։ Տպագրում է հարցազրույցներ, անվանի մարզիկների դիմանկար-կենսագրականներ, մեծ տեղ է հատկացնում համաշխարային սպորտի կարևոր իրադարձություններին։

Շաբաթաթերթն ունեցել է «Նավասարդ XI» խորագրով հավելված։ Ներկայում, որպես հավելված, ամիսը 1 անգամ թողարկում է ՖԿՀՊԻ-ի «Հայ արի» (լույս է տեսնում 2004 թվականից) պաշտոնաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։