Մարզական ընկերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարզական ընկերություններ, աշխատավորների և սովորող երիտասարդության մարզական կամավոր միավորումներ նախկին Խորհրդային Միությունում, որոնք նպատակն էր նպաստել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացմանը։ Երկրում գործել են համամիութենական 7 («Բուրեվեսանիկ» «Վոդնիկ», «Դինամո», «Զենիթ», «Սպարտակ», «Լոկոմոտիվ», «Աշխատանքային ռեզերվներ»), հանրապետական 30 (որից 15-ը միավորել են արդյունաբերական ձեռնարկությունների, 15-ը՝ գյուղական ֆիզկուլտուրային կոլեկտիվները)։

Խոշորագույններից են եղել «Տրուդը»-ը՝ ՌԽՖՍՀ-ում, «Ավանգարդ»-ը՝ Ուկրաինայում, «Սևան»-ը և «Աշխատանք»-ը՝ Հայաստանում և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 311