Մարզական ակումբ
Արտաքին տեսք

Մարզական ակումբ, սպորտային ակումբ, մարզիկներ և մարզական կյանքով հետաքրքրվողներ միավորող հասարակական կամ մասնավոր կազմակերպություն։ Կարող են լինել սիրողական և պրոֆեսիոնալ (ֆինանսավորում են ընկերությունները)։
Սպորտային ակումբները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ, սկսած այնպիսի ակումբներից, որոնց անդամները խաղում են սիրողական մակարդակում, առանց վարձատրության և մրցում նմանատիպ ակումբների դեմ, որոնք հիմնականում դիտելու ու են գալիս ընտանիքի անդամները և ընկերները, ինչպես նաև կարող են լինել խոշոր առևտրային կազմակերպություններ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն պրոֆեսիոնալ մարզիկներից բաղկացած թիմեր, որոնք կանոնավոր կերպով մրցում են այլ նմանատիպ ակումբների հետ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 310)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզական ակումբ» հոդվածին։ |