Մարդը շրջանակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարդը շրջանակում
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
Բեմադրող նկարիչՍերգեյ Ալիմով
ԵրաժշտությունԲորիս Շնապեր
ՕպերատորԲորիս Կոտով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966

«Մարդը շրջանակում» (ռուս.՝ Человек в рамке), երգիծական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը 1966 թվականին ստեղծել է ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Եվ ահա իմ երևակայության մեջ հասունացավ այդ մարդու կերպարը, որը ամենից շատ ջանում էր մնալ իր դիրքի շրջանակներում, և միայն այս ամենի շնորհիվ բարձրանում էր։[1]
- Ֆ. Խիտրուկ
Aquote2.png
  1. Հանդիպում կյանքի հետ
  2. Առաջին պաշտոն
  3. ԱԲԳԴԵԶԷԸկոմա նիստ
  4. Րոպեական թուլություն
  5. Մարդկանց գործը
  6. Օգնության կանչ
  7. Թղթային մարդու վերջը

Ստեղծողները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ֆեոդոր Խիտրուկ
  2. Բեմադրող նկարիչ՝ Սերգեյ Ալիմով
  3. Կոմպոզիտոր՝ Բորիս Շնապեր
  4. Խմբագիր՝ Ա. Տիմաֆեևսկի
  5. Օպերատոր՝ Բորիս Կոտով
  6. Ձայնային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
  7. Նկարիչներ՝ Յանա Վոլսկայա, Մարիա Մոտրուկ, Լեոնիդ Նոսիրև, Էդուարդ Նազարով, Դմիտրի Անպիլով
  8. Ռեժիսորի օգնականներ՝ Ն. Մայորովա, Ե. Նովոսելսկայա
  9. Մուլտֆիլմի տնօրեն՝ Ա. Զորինա

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերում հոդվածից՝

Aquote1.png Խորհրդային գրաֆիկական մուլտիպլիկացիայի կարևորագույն երգիծական կերպարներից մեկը «թղթե մարդու» կերպարն է, որն ստեղծել է Ֆ. Խիտրուկը «Մարդը շրջանակում» մուտֆիլմում։ Սա ամփոփուն-գրոտեսկային տեսակ-դիմակի վառ օրինակ է։ Սա մարդու սատիրիկ դիմակն է, որն առաջ է բերել ինքնապահպանում և ամենաբարձր աստիճանի կարիերամոլություն, կապել դրա հետ իր ամբողջ նողկալի գոյությունը: Շրջանակը, որի հանդեպ նա այնքան հոգատար էր և որը աստիճաններով վերև շարժմանը զուգահեռ դառնում էր ավելի տպավորիչ և շքեղ, արտահայտիչ կերպով ցույց է տալիս աշխարհից նրա կտրվածությունը, նրա ախտաբանական անտարբերությունը մարդկանց հանդեպ, նրա խուճապային վախը կենդանի կյանք հանդեպ։ Շրջանակը դառնում է ավելի վեհասքանչ և զանգվածային։ Վերջապես նա պատաշարի մեջ փակում է նրան, թաղում «թղթյա մարդուն» սեփական ծանրության տակ[2]։ Aquote2.png


Տեսաթողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2002 թվականին թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետներ» հավաքածուի առաջին թողարկման VHS և Video CD կոմպակտ դիսկերով, իսկ հետո DVD, Masters of Russian Animation Volume[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]