Մարդագայլերը (անիմե)
Մարդագայլերը 人狼 | |
---|---|
Ժանր | դրամա, հոգեբանություն, հակաուտոպիական, այլընտրանքային պատմություն |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 1999, նոյեմբերի 8, 2001[1] և հունիսի 1, 2000[2] |
Պրեմիերա | 2000 թվականի հունիսի 3 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հիրոուկի Օկիուրա |
Պրոդյուսեր | Ցուտոմու Սուգիտա, Հիդեկաձու Տերակավա |
Սցենարիստ(ներ) | Մամորու Օսիի |
Դերակատարներ | Yoshikatsu Fujiki?, Hiroyuki Kinoshita?, Eri Sendai?, Kōsei Hirota? և Yoshisada Sakaguchi? |
Երաժշտություն | Հաձիմե Միձոգուտի |
Ընկերություն | Production I.G |
Տևողություն | 98 րոպե |
IMDb | ID 0193253 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Մարդագայլերը (ճապ.՝ 人狼 ձին րո), ռեժիսոր Հիրոյուկի Օկիուրայի նկարահանած լիամետրաժ անիմե ֆիլմը։ Նկարահանվել է 1998 թվականին, DVD և VHS կրիչների վրա թողարկվել է 2000 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են Տոկիոյում այլընտրանքային անցյալում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից Ճապոնիան պարտություն կրեց ոչ թե դաշնակցից, այլ Նացիստական Գերմանիայից, որը հաղթանակած դուրս եկավ պատերազմից[3]։ Բնակչությունը, ոգևորված ձախ էստրեմիստներից, կազմակերպում է զանգվածային բողոքներ, որոնք ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, և, որոնք չի կարողանում հարթել տեղային ոստիկանությունը։ Դրան ի պատասխան կառավարությունը կազմում է ավտոնոմ ոստիկանական հատուկ բաժիններ, այդ թվում «Ցերբերներ» զրահահետևակը։ Ոչ մեծ, բայց հանդերձավորված «Ցերբերներ»-ը խառնվում են միայն այն ժամանակ, երբ սովորական ոստիկանության ուժերը չեն բավարարում։
Երբ, հերթական ցույցերի ժամանակ ոստիկանության դեմ հանդես եկան «Սեկտա» կազմակերպության ապստամբներից մեկը, «Ցերբերներ»-ի տնօրինությունը մի փոքր խումբ ուղարկեց ապստամբներին հետևելու համար։
Հատուկ գործողության ժամանակ, «Ցերբերներ»-ի խմբի մի անդամ՝ Կաձուկի Ֆուսեն, հանդիպում է «Սեկտա»-ից մի աղջկա, որը նրա աչքերի առաջ պայթեցնում է ինքն իրեն, այն բանի համար, որ բանտ չընկնի։ Այդ մահը նրա մոտ առաջ է բերում շատ խորը հոգեբանական ցնցում։ Դրանից բացի այդ պայթյունը մեծ վնաս է հասցնում քաղաքին, և, քանի որ այս խումբը ոչ լեգալ էր, վտանգի է ենթարկում հենց «Ցերբերների» գոյությունը։ Շուտով, Ֆուսեն թվում է թե պատահական ծանոթանում է ինքնասպանություն գործած աղջկա ավագ քրոջ՝ Կեյի հետ, և նրանց մոտ սիրավեպ է սկսում, բայց այդ զգացմունքների իսկությունը այդպես էլ չի բացահայտվում։
Մայրաքաղաքային («Ցերբերներ») և սովորական ոստիկանությունների ամբիցիաները, ոստիկանական պաշտոնյաների միջև ծագած խնդիրները, որոնց գործիքներն են դառնում Կեյն ու Ֆուսեն, վերջապես բացահայտում են ուժային գերատեսչության ու մարդկանց, որոնք հեռու են հատուկ ծառայություններից, միջև ծագած խնդիրները։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաձուկի Ֆուսե, գլխավոր հերոսը, «Ցերբերներ»-ի ենթախմբի մարտիկ։
- Սեյու- Յոսիկացու Ֆուձիկի
Կեյ Ամեմիյա, գլխավոր հերոսուհին, «Սեկտա»-ի անդամ, ներկայանում է որպես մահացած աղջկա ավագ քույր։
- Սեյու- Մումի Մոտո
Ացուհի Հեմի, Ֆուսեի ակադեմիայի համակուրսեցին։
- Սեյու- Հիրոյուկի Կինոսիտա
Հատիրո Տոբե, ակադեմիայի հրահանգիչն ու Ֆուսեի ուսուցիչը։
- Սեյու- Յոսիսադա Սակագուտի
Նանամի Ագավա, ընդհատակյան ապստամբության երիտասարդ մասնակցուհին, որը մահացել է «Ցերբերներ»-ի ու «Սեկտա»-ի բախման հետևանքով։
- Սեյու- Էրի Սենդայ
Իսաո Անայա, մայրաքաղաքային ոստիկանության օպերատիվ բաժնի պետը։
- Սեյու- Կենձի Նիկագավա
Սիրո Տացումի, Անիյայի տեղակալը, օպերատիվ բաժնի երկրորդ մարդը։
- Սեյու- Ռյուիտի Հորիբե
Հաձիմե Հանդա, Տոբեյի ու հատուկ պմբի անմիջական ղեկավարը։ Տացումիյի տեղակալը։
- Սեյու- Յուկիհիրո Յոսիդա
Բումեյ Մուրոտո, մայրաքաղաքային ոստիկանության հասարակական անվտանգության դիվիզիոնի պետը։
- Սեյու- Յուկիո Հիրադա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Официальный сайт Jin-Roh. История». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Обзор на сайте otaku.glazov.ru Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Anime News Network հանրագիտարանում
- AniDB տվյալների բազայում
|