Մարգարե (13-րդ դար) (մանրանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարգարե (13-րդ դար) (այլ կիրառումներ)
Մարգարե (13-րդ դար)
Ազգությունհայ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ

Մարգարե (ծննդյան և մահվան թթ. անհայտ), XIII դարի հայ մանրանկարիչ։ 1211–ին ծաղկել է «Հաղպատի Ավետարանը»։ Բարձրարվեստեն հատկապես խորանները և «Քրիստոսի մուտքը Եղուսաղեմ» տերունական նկարը։ Դրանք տոգորված են կենսախնդությամբ և լավատեսությամբ, որին նպաստում են ոչ միայն պատկերված բուսական և կենդանական աշխարհի թավշերանգ ու ծաղկաոթիթ գույները, այլև, ասես, ուղղակի իրականությունից վերցված պերսոնաժները։ Այդ լավատեսությունն ու կենդանությունը որոշ գծերով շարունակում են Թորոս Տարոնացու և Գրիոգոր Տաթևացու ստեղծագործություններում և այդ ժամանակ ու հետագայում հատուկ էր արևելյան արաբական–քրիստոնեական ու իսլամական արվեստներին։ Խորանները կազմված են սյուներին հանգչող ուղղանկյուն գորգաձև գլխազարդերով, որոնց ներքին դաշտում ընդելուզված են բուսազարդ համակենտրոն կամարներ։ Քիվերի ու պատվանդանների ծայրերում նկարված են նռերի, ձիթենի, արմավենի և այլ ծառերի ու թփեր, աքաղաղ, սիրամարգ, ծառին փաթաթված եղջերավոր օձ, հուշկապարիկ, որոնց մի մասը բացակայում է մինջնադարյան «խորանների մեկնություններում», բայց գործածվում են հետագայում Կիլիկիայի և Գլաձորի մանրանկարչական դպրոցներում։ Մարգարեի մանրանկարներում միաժամանակ հանդես են գալիս սիմվոլիկը և աշխարհիկը։