Մարգարե (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարե
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերՄարգար
Կապված հոդվածներ«Մարգարե» սկսվող էջեր

Մարգարե, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մարգարե բառից։ Առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում՝ Մարգարայ ձևով։ Անվան կրճատ ձևը՝ Մարգար, որն առաջին անգամ հիշատակվել է 1269 թվականին և գործածվում է մինչ այժմ։ Այս անձնանունից է առաջացել Մարգարյան ազգանունը[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարե վարդապետ Հովհաննավանից, ում աշակերտ ժամանակ որդեգրել է Նանա թագուհին։ Մոր հետ կառուցում էր Հովհանավանքի պարիսպը։
  • Մարգարե, ում հիշատակին 1206 թվականին մի խաչքար է կանգնեցվել Ալաշկերտի Խաստուր գյուղի Ս․ Աստվածածին վանքի դռան մոտ[2]։
  • Մարգարե քահանա միայնավոր, որի աշակերտը (հավանաբար Գրիգորիոս) Խծկոնքի վանքի առաջ 1208 թվականին մի խաչքար է կանգնեցրել նրա գերեզմանի վրա[3][4][5]։
  • Մարգարե, քարտաշ, ով 1215 թվականին փորագրել է Անիի արքեպիսկոպոս Գրիգորի արձանագրությունը Բագնայրում[6]։
  • Մարգարե, ում համար 1216 թվականին պատարագ է նշված Խծկոնից մի արձանագրության մեջ[7][8]։
  • Մարգարե, Օշականի Ս․ Սիոն եկեղեցու վանահայր, 1221 թվական[9][10]։
  • Մարգար որդի Կիրակոսի, ով Կիլիկիայում Լևոն Բ-ի կողմից 1179 թվականին ձեռնադրվել էր բերդավագ։ Նրանից է սերվել Լիվոռնոյի Միրմանյան ազնվական տոհմը[11]։
  • Մարգար վարդապետ, Հովհաննես Վանական վարդապետի եղբորորդին, ով 1246 թվականին հիշատակում է նրան իր մի արձանագրության մեջ[12][13]։
  • Տեր Մարգարե, Կոստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի հոգևոր որդին, ով նրա միջոցով 1246 թվականին մի Ավետարան նվիրեց Խաչենի Վաղահաս գյուղի Տիրամայր եկեղեցուն[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 233-239 — 682 էջ։
  2. Հայկունի, Բագրևանդ 182
  3. Շիրակ 129
  4. Այրարատ 47 ա
  5. Նոր վկ․ 94
  6. Շիրակ 118
  7. Ազգագրական հանդես, Ա․ 45
  8. Արրտ 1904, 990
  9. Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 83
  10. Այրարատ 194
  11. Ուղուրլեան, Պատմ․ գաղթ․ Լիվոռն․ 201, 206
  12. Չամչյան Գ․ 291
  13. Ազգապ․ էջ 1767
  14. Արցախ 192