Jump to content

Մարգարեթ Էվրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Էվրում
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1958(1958-09-19) (66 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունքաղինժեներ
ԱշխատավայրՏեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՏեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան
 Margareth Øvrum Վիքիպահեստում

Մարգարեթ Էվրում (սեպտեմբերի 19, 1958, Շիեն, Նորվեգիա), նորվեգացի ճարտարագետ և բիզնես տնօրեն։ 1982 թվականից աշխատել է «Statoil»-ում, որտեղ 2004 թվականից զբաղեցրել է գործադիր փոխնախագահի պաշտոնը[2][3]։ Ակտիվ քայլեր է ձեռնարկել բարձր օղակներում կառավարման մեջ կանանց դերը բարձրացնելու ուղղությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Էվրումը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 19-ին Նորվեգիայի հյուսիսում գտնվող Շիեն քաղաքում։ Ավարտել է Թրոնհեյմում գտնվող Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ճարտարագիտական ֆիզիկա մասնագիտությամբ[4]։ 1982 թվականին սկսել է աշխատել «Statoil»-ում՝ սկզբում որպես ընկերության առաջին կին պլատֆորմ մենեջերը, այնուհետև որպես ավագ փոխնախագահ և փոխնախագահ[2]։ Ներկայումս «Statoil»-ի տեխնոլոգիայի, նախագծերի և հորատման գծով գործադիր փոխնախագահն է[3]։

2013 թվականին Նավթային ինժեներների միությունը Էվրումին ճանաչել է «Տարվա նավթային մարդ»[5]։ Նույն թվականին Նորվեգիայում ընտրական իրավունքի 100-ամյակի կապակցությամբ Էվրումը ճանաչվել է տեխնոլոգիական ոլորտում ամենաազդեցիկ կինը[6]։

2008 թվականից «Atlas Copco»-ում, ինչպես նաև Բերգենի համալսարանում զբաղեցնում է տնօրենի պաշտոն։ Եղել է նաև Ստորբրենդ ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերության խորհրդի անդամ։ Եղել է նաև Ratos, Elkem և Siemens Norge ընկերությունների տնօրենը[7]։

Մարգարեթ Էվրումը 1987 թվականից ապրում է Բերգենում։ 3 տարի դրսում աշխատելուց հետո վերադարձել է Բերգեն[8]։ Ներկայիս պաշտոնում ակտիվորեն աջակցում է տվյալ ոլորտում կանանց դերը բարձրացնելուն[9]։

Անկասկած, ես կանանց համար օրինակ եմ ծառայել ամեն ինչում, ինչ արել եմ։ Իմ հանձնարարականներից շատերում և՛ ամենաերիտասարդ կինն եմ եղել, և՛ առաջին կինը։ Երբ դարձա «Statoil»-ի տեխնոլոգիայի, նախագծերի և հորատման գծով գործադիր փոխնախագահը, նպատակս էր ունենալ կառավարման մի թիմ, որը բաղկացած կլիներ նվազագույնը 40% կանանցից։ Ես հասա դրան։ Նրանք աշխատանքի են անցել տաղանդավոր և ոչ թե կինն լինելու պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://npf.no/no/npf-prisen-2017/
  2. 2,0 2,1 «Margareth Øvrum». Statoil. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 «Margareth Øvrum M.Sc». BloombergBusiness. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Helgesen, Ole Ketil (2013 թ․ հունիսի 3). «Margareth Øvrum: Her er årets oljekvinne» (Norwegian). TU. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «SPE Stavanger`s Oil woman/man of the year». SPE International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Top 20 Women in Business in Northern Europe». Nordic Business Report. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «Valberedningens förslag till nyval av styrelseledamot - presentation av Margareth Øvrum» (PDF) (Norwegian). Alfalaval.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Ny Statoil-sjef med kvinneambisjoner» (Norwegian). Bergens Tidende. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Strømdahl, Monica (2011 թ․ հոկտեմբերի 12). «Oljeboss og kvinnelig rollemodell». Aftenposten.