Մարգարեթ Բոնդֆիլդ
Մարգարեթ Բոնդֆիլդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, սուֆրաժիստ և քաղաքական ակտիվիստ |
Դավանանք | Կոնգրեգացիոն Եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 17, 1873[1][2] |
Ծննդավայր | Chard, Chard Town, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | հունիսի 16, 1953[1][2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Sanderstead, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մարգարեթ Բոնդֆիլդ (անգլ.՝ Margaret Bondfield, մարտի 17, 1873[1][2], Chard, Chard Town, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 16, 1953[1][2], Sanderstead, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության անդամ, նախարար Ջեյմս Մաքդոնալդի երկրորդ կառավարման ժամանակ, առաջին կին նախարարը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարեթ Գրեյս Բոնդֆիլդը եղել է Ուիլյամ և Էնն Թեյլոր Բոնդֆիլդների ընտանիքի տասնմեկերորդ երեխան։ Հիմնավոր կրթություն չի ստացել, իսկ տասնչորս տարեկանից սկսել է աշխատել Draper խանութում։ 1894 թվականին տեղափոխվել է Լոնդոն և ընտրվել խանութների աշխատողների արհմիության շրջանային խորհրդում։
1896 թվականին Կանանց արդյունաբերական խորհրդի հանձնարարությամբ հետազոտություն է անցկացրել խանութներում աշխատավարձերի և աշխատապայմանների վերաբերյալ։ Այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա զեկույցը հրատարակվել է 1898 թվականին։ Այդ նույն թվականին ընտրվել է խանութների աշխատողների արհմիության քարտուղար, իսկ 1908 թվականին՝ Աշխատավոր կանանց լիգայի քարտուղար։ 1923 թվականին դարձել է թրեյդ յունիոնների կոնգրեսի գլխավոր խորհրդի նախագահը (դառնալով առաջին կինը այդ պաշտոնում)։
Երկու անհաջող փորձերից հետո Բոնդֆիլդը 1923 թվականին ընտրվել է Համայնքների պալատում, սակայն կորցրել է իր տեղը 1924 թվականին։ Վերադարձել է պառլամենտ 1926 թվականին՝ հաղթելով լրացուցիչ ընտրությունները Ուոլսենդի կողմից։ 1929—1931 թվականներին եղել է աշխատանքի նախարար։ 1931 թվականին ընտրություններում պարտվել է և կորցրել տեղը պառլամենտում։ Պարտություն է կրել նաև 1935 թվականի ընտրության ժամանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Williamson Philip։ «Bondfield, Margaret Grace»։ Oxford Dictionary of National Biography online edition։ Վերցված է օգոստոսի 21, 2014 (subscription or UK public library membership required)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chard Museum
- Статья в Encyclopedia Britannica(անգլ.)
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Հունիսի 16 մահեր
- 1953 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Կին նախարարներ
- Անգլիացի սուֆրաժիստներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- Անգլիացի ֆեմինիստներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- 20-րդ դարի կանայք
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Բրիտանացի սոցիալիստներ
- Օրենսդիրներ
- Մեծ Բրիտանիայի կին քաղաքական գործիչներ