Մարատ Կոզլովի հուշարձան
![]() Հուշարձանը 2011 թվականին | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Բիխով |
Ներկա վիճակ | կանգուն |
Մարատ Կոզլովի հուշարձան (բելառուս․՝ Помнік Марату Казлову), հերոս պարտիզան Մարատ Կոզլովի հուշարձանը Բելառուսի Մոգիլյովի մարզի Բիխով քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին, Բիխով քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի մոտ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Նիկոլայ Պոլյակովն է[1]։ Մարատ Կոզլովի հուշարձանի բացմանը Ուկրաինայից ժամանել է նրա մայրը՝ Վալենտինա Ձյուբան[2]։
![]() | |
---|---|
![]() |
Հուշարձանի բացումը |
![]() |
Մարատ Կոզլովի գերեզմանը |
Մարատ Կոզլովի` սպիտակ քարից պատրաստված քանդակը տեղադրված է նույնպիսի պատվանդանին, որի դիմային կողմում կա հուշատախտակ «Պիոներ հերոս Մարատ Կոզլով» մակագրությամբ։ Դպրոցի աշակերտները հուշարձանի մոտ անցկացնում են հանդիսավոր միջոցառումներ։
Երիտասարդ հերոսը թաղված է Վետրենկա և Ուխլյաստ գյուղերի գերեզմանատանը։ Նրա գերեզմանը խնամում են Սմոլիցա ագրոքաղաքի դպրոցի աշակերտները[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Поляков Николай Терентьевич
- ↑ «МАЛЕНЬКИЕ ГЕРОИ БОЛЬШОЙ ВОЙНЫ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-19-ին։ Վերցված է 2020-09-03
- ↑ Маленькие герои большой войны
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Н. Ткачёв. Очерк «3 разведкі не вярнуўся» в книге «Небяспека побач».
- 465. Помнік Казлову // Збор помнікаў гісторыі і культуры Беларусі. Магілёўская вобласць / АН БССР, Ін-т мастацтвазнаўства, этнаграфіі і фальклору; Рэд. кал.: С. 13. Марцэлеў (гал. рэд.) і інш. — Мн.: Беларус. Сав. Энцыклапедыя, 1986. — С. 132. — 408 с., іл.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատերազմի պատանի հերոսներ. Կոզլով Մարատ Սերգեևիչ
- Ռեպորտաժ Բիխովի շրջանի Ուխլյաստ գյուղից Archived 2020-07-18 at the Wayback Machine.
- Պիոներ հերոս Մարատ Կոզլով