Մարատ Կոզլով
Մարատ Կոզլով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1930 |
Ծննդավայր | Վետրենկա, Բիխովսկի շրջան, Մոգիլյովի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 26, 1942 (12 տարեկան) |
Մահվան վայր | Կուզկովիչի, Սլեդյուկիի գյուղխորհուրդ, Բիխովսկի շրջան, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Բիխովսկի շրջան, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պարտիզան |
Marat Kozlov Վիքիպահեստում |
Մարատ Սերգեևիչ Կոզլով (ռուս.՝ Марат Сергеевич Козлов, մայիսի 7, 1930, Վետրենկա, Բիխովսկի շրջան, Մոգիլյովի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 1942, Կուզկովիչի, Սլեդյուկիի գյուղխորհուրդ, Բիխովսկի շրջան, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ և Բիխովսկի շրջան, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի պատանի հերոս պարտիզան, հետախույզ, կապավոր, Բելոռուսական ԽՍՀ Բիխովի շրջանում պարտիզանական շարժման մասնակից, որը 1942 թվականի հունիսին խոշտանգվել և դաժանորեն սպանվել է ֆաշիստների կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարատ Կոզլովը ծնվել է 1930 թվականի մայիսի 7-ին Բելոռուսիայի Մոգիլյովի մարզի Բիխովսկի շրջանի Վետրենկա գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին լրացել էր տղայի 11-ամյակը, և նա հասցրել էր ավարտել Վետրենկայի դպրոցի երեք դասարանը։ Նրա հայրը զորակոչվել էր Կարմիր բանակ և զոհվել էր ռազմաճակատում։ 1941 թվականի ամռանը նացիստական զորքերը մտան բելոռուսական գյուղ։ Կոզլովների ընտանիքը` Մարատը, նրա մայրը` բուժքույր Վալենտինա Նիկոլաևնան, և կրտսեր քույրը` Դինան, գնացին անտառ` Իվան Ձյուբայի պարտիզանական ջոկատ[1]։
1942 թվականի հունվարից Մարատը սկսում է օգնել պարտիզաններին. դառնում է Վետրենկայի «Իլյիչ» ապակու գործարանում գործած ընդհատակյա խմբի կապավոր։ Տղան հայթայթում էր, ինչպես նաև ռազմի դաշտից հավաքում զինամթերք ու զենք, որոնք հասցնում էր պարտիզանական ջոկատին։ 1942 թվականի հունիսին նրան հաճախ ուղարկում էին հետախուզության[2]։
Դեպի Կուզկովիչի գյուղում գործող թշնամու կայազոր կատարված այդպիսի հետախուզական գործողություններից մեկի ժամանակ տղային բռնում են ֆաշիստները։ Մարատը և նրա ընկեր Նորիկը մեկնել էին հետախուզության և պատահաբար հանդիպել էին պոլիցայներին։ Նրանց բռնում են, բայց պարտիզանական ջոկատը փորձում է ազատել իր օգնականներին։ Փոխհրաձգության ժամանակ Նորիկը ողջ է մնում, իսկ Մարատը փախչելիս ընկնում է գերմանացիների ծուղակը։ Նրան տանջելով հարցաքննում են, հանում են աչքերը, կտրում ականջներն ու քիթը, կոտրում ձեռքերն ու ոտքերը։ Տեղեկություններ չստանալով` գերմանացիները գնդակահարում են Մարատին։ Մարմինը գիշերը բերում են գյուղ և նետում փոսի մեջ։ Կրծքին լինում է գրություն. «Այսպես կլինի բոլորի հետ»։ Տեղի բնակչուհի Մարիա Վաժինսկայան Մարատին գաղտնի թաղում է գյուղի մերձակա անտառում[3]։
Պատերազմի ավարտից հետո Մարատը ռազմական պատիվներով վերահուղարկավորվում է Վետրենկա և Ուխլյաստ գյուղերի գերեզմանատանը։ Կառուցվում և կանգնեցվում է հուշարձան։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարատ Կոզլովի անունով կոչվել է Բալթիկ ծովի 1976 թվականին կառուցված ջերմանավերից մեկը[4]։
- 1965 թվականին Բիխով քաղաքում, թիվ 1 միջնակարգ դպրոցի մոտ, կանգնեցվել է երիտասարդ հերոսի հուշարձանը։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Նիկոլայ Պոլյակովն է։
- 1974 թվականին Բիխովի փողոցներից մեկը կոչվել է Մարատ Կոզլովի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Отдел детской литературы Витебской областной библиотеки имени В.И. Ленина - Козлов Марат Сергеевич». deti.vlib.by. Արխիվացված է օրիգինալից 2020-06-30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «КОЗЛОВ Марат Сергеевич | Will-remember.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Корреспондент "СБ" искала на Могилевщине памятники пионерам-героям, погибшим в годы Великой Отечественной». www.sb.by (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Марат Козлов — Фотография». fleetphoto.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Их именами названы…: Энцикл. справочник / Редкол.: И. П. Шамякин (гл. ред.) и др.. — Мн.: БелСЭ, 1987.