Մատրիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատրիքս (լատիներեն matrix, «mater-հիմք, բառացի՝ մայր), ցիտոպլազմայի և ներբջջային կառուցվածքների ներքին տարածությունները լցնող միատարր նյութ։ Տարբերում են ցիտոպլազմայի, միտոքոնդրիաների, բջջի կորիզի, պլասաիդների և այլ օրգանոիդների մատրիքսներ։ Ցիաոպլազմայի մատրիքս (հիմնական նյութ, հիալոպլազմա) սպիտակուցների, նուկլեինաթթուների, բազմաշաքարների բարդ կոլոիդ համակարգ է, ունակ հեղուկ վիճակից վերածվել ժելեի, և հակառակը, որը կարող է մասնակցել բջջաթաղանթների, միկրոխողովակների առաջացմանը։ Կազմված է գլխավորապես սպիտակուցներից և ֆերմենտներից (բջջի սպիտակուցների 20-25%-ը, գլիկոլիզի, ազոտային հիմքերի, ամինաթթուների, լիպիդների, շաքարների նյութափոխանակության ֆերմենտներ)։ Մատրիքսը միավորում է բջջային կառուցվածքները մեկ ամբողջության մեջ, ապահովում դրանց քիմիական փոխազդեցությունները, նուկլեոտիդների, ճարպաթթուների, շաքարների տեղափոխությունը, իոնափոխանակությունը, պահեստանյութերի կուտակումը։ Միտոքոնդրիաների մատրիքսը մոտ 50% սպիտակուցից բաղկացած նուրբ կառուցվածք ունեցող դոնդողանման կիսահեղուկ զանգված է։ Պարունակում է ԴՆԹ ու միաքոնդրիային ռիբոսոմներ։ Թույլ է զարգացած մեծ թվով կատարներ ունեցող միտոքոնդրիաներում, և հակառակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 294