Մատիաս Աբիսաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիաս Աբիսաբ
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1993(1993-09-10)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 165 սանտիմետր
Քաշ 59 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մատիաս Ալբերտո Աբիսաբ Գուտերես (իսպ.՝ Matías Alberto Abisab Gutiérrez, սեպտեմբերի 10, 1993(1993-09-10)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Սուդ Ամերիկա» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիսաբը «Բելյա Վիստա» ակումբի սան է։ 2012 թվականի փետրվարի 25-ին մայրաքաղաքային «Ֆենիքս» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Ուրուգվայի բարձրագույն լիգայում` երկրորդ խաղակեսում փոխարինելով Խեսուս Բելասիին[3]։ Ապրիլի 29-ին «Ռամպլա Խունիորս» ակումբի դեմ խաղում Մատիասն իր առաջին գոլն է խփել «Բելյա Վիստայի» կազմում[4]։ Երկրորդ խաղաշրջանում Աբիսաբը տեղ է ստացել թիմի հիմնական կազմում։

2013 թվականի ձմռանը նա տեղափոխվել է «Սերրո»։ Օգոստոսի 25-ին «Դանուբիո» ակումբի դեմ խաղի ժամանակ Աբիսաբը իր նորամուտն է նշել իր նոր թիմում[5]։ Հոկտեմբերի 5-ին «Սուդ Ամերիկա» ակումբի դեմ խաղի ժամանակ Մատիասն իր առաջին գոլն է խփել «Սերրոյի» կազմում[6]։

2016 թվականի ձմռանը Աբիսաբը տեղափոխվել է «Դեպորտիվո Մալդոնադո»։ «Աթենաս» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Ուրուգվայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Աբիսաբը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականում` Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի հավաքականի դեմ խաղին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Белья Виста VS. Феникс Монтевидео 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 25.
  4. «Белья Виста VS. Рампла Хуниорс 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 29.
  5. «Данубио VS. Серро 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 25.
  6. «Суд Америка VS. Серро 2:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 5.
  7. «Չիլի (մինչև 20 տարեկան) VS. Ուրուգվայ (մինչև 20 տարեկան) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]