Մատիաս Աբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիաս Աբել
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1981(1981-06-22)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 188 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան և պաշտպան

Մատիաս Աբել (գերմ.՝ Mathias Abel, հունիսի 22, 1981(1981-06-22)[1], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսելով Բադ Կրոյցնախի «Այնտրախտ» սիրողական ակումբում և ունենալով Դորտմունդի Բորուսիայի դուբլի խաղերի փորձը, Աբելը Մայնցի հիմնական կազմին միացել է 2002 թվականին՝ նախկինի պես իրավաբանորեն պատկանելով սև-դեղիններին։ Մայնցում Աբելին չի հաջողվել ոչ մի գոլով աչքի ընկնել։ Այնուամենայնիվ, նա երկրորդ Բունդեսլիգայում մնացել է Մայնցի կազմում նաև հաջորդ տարի։

2004 թվականի օգոստոսի 14-ին նա առաջին անգամ գոլ է խփել Համբուրգի դեմ տնային խաղում, և նրա թիմը հաղթել է հանդիպումը։ Այդ մրցաշրջանում նրան հաջողվել է ևս 3 անգամ գրավել մրցակցի դարպասը։ 2006 թվականից Աբելը խաղադաշտ էր դուրս գալիս մի քանի ակումբների մարզաշապիկներով՝ Շալկե 04-ի մարզաշապիկով, որն այնուհետև նրան վարձակալության էր տվել Համբուրգ և Կայզերսլաուտերն ֆուտբոլային ակումբներին (վերջինիս կազմում երկու տարի գրեթե միշտ խաղացել է դուբլով)։ Նա ուներ առջևի խաչաձև ջլերի վնասվածք, 2004 թվականի սկզբին նա երրորդ անգամ վնասվածք է ստացել, որից հետո կես տարով դուրս է մնացել խաղից[2][3]։

Առաջին անգամ Լաուտերնի հիմնական կազմում Աբելը ելույթ է ունեցել միայն 2010 թվականի հոկտեմբերի 26-ին, Ֆրից Վալտերի անվան ստադիոնում, Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ վաղ փոխարինման դուրս գալով Արմինիա ֆուտբոլային ակումբի դեմ տնային խաղում (խաղի վերջնական հաշիվը` 3:0)։ Չորս օր անց նա մեկնարկային կազմում է հայտնվել Բորուսիա Մյոնխենգլադբախ ակումբի դեմ խաղում (նույն մարզադաշտում և կրկին խաղն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Abel unable to play for Schalke». UEFA.com. 2007 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
  3. «Schalke out to make amends» (անգլերեն). UEFA.com. 2007 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)