Մավրիկ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մավրիկ Հայրապետյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1966(1966-12-08)
Մահացել էփետրվարի 22, 1992(1992-02-22) (25 տարեկան)

Մավրիկ Սալիմի Հայրապետյան (դեկտեմբերի 8, 1966(1966-12-08) - փետրվարի 22, 1992(1992-02-22)), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 8-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ Հետո ուսումը շարունակել է Մարտունու պրոֆտեխուսումնարանում։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում՝ որպես տրակտորիստ։ 1990 թվականից մասնակցել է շրջանի պաշտպանական մարտերին։

Զոհվել է 1992 թվականի փետրվարի 22-ին, Վերին Վեյսալու գյուղում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Գիշիի գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]