Մասնակցի քննարկում:Takouhi

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Takouhi, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ողջույն, նորեկներ
Ձեզ ենք ներկայացնում հայերեն Վիքիփեդիան
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած տեկստը պետք է ընթեռնելի լինի բոլորի համար
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ beko 08:38, 26 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Խմբագրումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Takouhi, պարբերությունները մի սկսեք մի մատ ներսից, դա վիքիփեդիայում չի աշխատում։ Ուշադիր կարդացեք Ինչպես խմբագրել էջը։ Կարող եք փորձերի համար օգտագործել Ձեր ավազարկղը։ Բարի խմբագրումներ։--Bekoքննարկում 21:14, 21 Մարտի 2011 (UTC)[reply]

Ողջոյն, Takouhi, և շնորհակալութիւն հայերէն Վիքիփեդիայում ձեր խմբագրութիւնների համար: Ծերենց յօդւածում տեղադրած ձեր նիւթը տեղափոխել եմ Ծերենց (արեւմտահայերէն), քանի որ ողջունելի է Վիքիփեդիայում ունենալ թէ՛ արևմտահայերէն և թէ՛ արևելահաձերէն յօդւածներ: Եթէ հարցեր կամ խնդիրներ լինեն՝ խնդրեմ տեղեակ պահէք: Յարգանքներով՝ Chaojoker 18:50, 18 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Պաւլիկեան թէ պավլիկեան[խմբագրել կոդը]

Ողջոյն Takouhi, ուրախ եմ տեսնել, որ ձեր ջանքերով հարստանում են Վիքիփեդիայի արևմտահայերէն յօդւածները: Ձեր ուշադրութիւնն եմ հրաիւրում այս քննարկման: Յարգանքներով՝ Chaojoker 19:39, 16 Մայիսի 2011 (UTC)[reply]

ՊԱՒԼԻԿԵԱՆ ԹԷ ՊԱՎԼԻԿԵԱՆ

Արեւմտահայերէն

Բաղաձայն ( Ւ ) տառը հնչումով կը նոյնանայ ( Վ ) տառին հետ: Ըստ Արեւմտահայերէնի ուղղագրական կանոններուն՝ ( Ւ ) որպէս ( Վ ) հնչում ունեցող տառ կը գործածուի մասնաւորաբար ( ա , ե , ի ) ձայնաւոր տառերուն ետին: Օրինակ՝ հաւ, հաւասար, տերեւ, թեւ, դիւան, հիւանդ, անիւ: Ասոր հակառակ ( Վ ) բաղաձայնը երբեք չի կրնար յաջորդել այդ ( ա, ե, ի ) ձայնաւորներուն, այլ բառերուն մէջ թէ բառերուն վերջը կը յաջորդէ ( ո ) տառին, օրինակ՝ ո՞վ, կով, Յովսէփ, Մովսէս, եւայլն: Ուղղագրական այս կանոնին համաձայն արեւմտահայերէնի մէջ Պավլիկեանը պէտք է գրուի Պաւլիկեան, սակայն որպէս օտար բառ կարելի է շեղիլ օւղղագրական այս օրէնքէն եւ գրել Պավլիկեան: Ուղղագրական երկրորդ պարագայ մըն ալ ի յայտ կու գայ այս բառին մէջ որն է՝

ՊԱՎՂԻԿԵԱՆ ԹԷ ՊԱՎԼԻԿԵԱՆ:

Հայերէն լեզուի ( Ղ ) տառը լծորդ ըլլալով օտար լեզուներու ( Լ ) տառին հետ, օտար ՊԱՎԼԻԿԵԱՆ բառը հայերէն լեզուի մէջ կարելի է գրել Պավղիկեան ինչպէս հետեւեալ բառերուն մէջ՝ Լեւոն – Ղեւոնդ, լամբար – ղամբար, եւայլն:

Աղբիւր[խմբագրել կոդը]

1-Հրաչ Վահունի -Նոր Ուղղագրութիւն Արդի Հայերէն Լեզուի 1955 տարեթիւ:

2-Հրաչ Վահունի -Նոր Ուղղագրութիւն Արդի Հայերէն Լեզուի 1963 տարեթիւ:


Հարգելի Takouhi։ Ձեր ստեղծած Համազգեաց հոդվածը չի բավարարում նվազագույն ծավալի պահանջը։ Եթե այն 7 օրվա ընթացքում չբարելավվի, ապա ենթակա է ջնջման։ Դիմեք ինձ, եթե ունեք հարցեր կամ կզգաք օգնության կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --vacio 13:14, 27 Մայիսի 2011 (UTC)[reply]