Մասնակցի քննարկում:Momikvardanyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Momikvardanyan, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 07:44, 16 Հունվարի 2010 (UTC)

Ողջույնի խոսք[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, Momikvardanyan և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Մի երկու հարց՝ նախագծում, նամանավանդ եթե հոդվածը գրվում է ժամանակակից ուղղագրությամբ, օգտագործվում է ոչ թե «եւ/Եւ», այլ «և/Եվ» տարբերակը։

Երկրորդ հարցը դեռ չի առաջացել, բայց շուտով առաջանալու է։ Եթե տեքստում բառը օգտագործվում է ոչ այն ձևով, որն օգտագործվում է հոդվածի մեջ՝ օրինակ «ծնվել է Լոր գյուղում» բայց հոդվածի անվանումն է «Լոր, Սյունիքի մարզ» ապա կարող եք օգտագործել հետևյալ ձևը՝ «…ծնվել է [[Լոր, Սյունիքի մարզ|Լոր]] գյուղում», կամ որոշ դեպքերում ավելի կարճ, «…տեղի է ունեցել [[Սյունիքի մարզ]]ում»։

Ինչ վերաբերվում է խմբագրումների ընհարմանը, խմբագրումների կոնֆլիկտին, դա ՎՓ–ում աշխատելու սկզբնական փուլում կարող է անդուր թվալ, սակայն դա նորմալ երևույթ է, ավելի ուշ, որպես կանոն մասնակիցները միայն դրական էմոցիաներ են ստանում այդ համատեղ, զուգահեռ աշխատանքից։ Նման դեպքերում երկու խորհուրդ՝ առաջինը, եթե հնարավոր է խմբագրեք ոչ թե հոդվածն ամբողջությամբ, այլ բաժին առ բաժին` սեղմելով ենթագլխի կողքը գտնվող «խմբագրել» հղումը։ Այդ դեպքում, եթե երկու մասնակից նույն հոդվածի տարբեր բաժինների վրա զուգահեռ աշխատեն, մեկ է, ոչ մի խնդիր չի ծագի։ Եթե ամեն դեպքում առաջացավ, և դուք տեսնում եք «առաջացել է խմբագրման ընհարում» կամ նման մի տեքստ, ապա էջի վերևի մասում դուք կտեսնեք հոդվածի նոր տարբերակը, որը հիշվել է այն ժամանակ, երբ դուք աշխատում էիք, այնուհետև` ձեր և նոր տարբերակի միջև եղած տարբերությունը, իսկ էջի ամենաներքևում, այն տեքստը, որը դուք մուտքագրել էիք։ Էջի մեջտեղում ցուցադրվող համեմատությունից օգտվելով, բավականին հեշտ կլինի այդ երկու տարբերակները միացնել, նոր հիշված տարբերակին, ավելացնելով ներքևից դաշտից ձեր փոփոխությունները։ Այդպես որ, դա էլ մի մեծ խնդիր չէ, և կարիք չկա ուրիշներին խնդրել, չդիպչել հոդվածին կամ ասել, որ այլ բաներով զբաղվեն։ :) Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:34, 16 Ապրիլի 2010 (UTC)[reply]

Շնորհակալություն[խմբագրել կոդը]

Շնորհակալություն օգտակար դիտողությունների համար: Momikvardanyan

Քանի ստեղ եմ, մի երկու բան էլ ասեմ։ Ըստ ՎՓ–ում ընդունված էտիկետի, ուրիշների մեկնաբանությունները քննարկման էջերում պետք չի խմբագրել, բացառությամբ վանդալության/հայհոյանքների կամ ինչ–որ զգալի տեխնիակկան խնդիրենր առաջացնող սխալների դեպքում (թեփետ այս դեպքում, ես անձամբ շնորհակալ եմ սխալներս ուղղելու համար)։ Նաև պատասխանելուց օգտագործվում է մեկնաբանությունների ճյուղավորումը՝ օգտագործելով լատիներեն երկուկետ, կարողանում ենք գրել խորքից, և պատասխանելուց մեկ խորք ավել ենք գրում, քան այն հատվածը որին պատասխանում ենք։ Օրինակ այս ձեր գրածը, առանց խորքի է գրված, այդ պատճառով ես պատասխանում եմ, մեկ «մատ» խորքից։ Եթե ուզենաք պատասխանլ այս հատվածին, պետք է պարբերության կրկնակի խորքից։ Եթե այնուհետ ես պատասխանեմ, այդ գրածին կօգտագործեմ արդեն եռակին։ Բայց եթե ես հետո, որոշեմ ձեր առաջին գրածին պատասխանել, նորից պետք է օգտագործեմ մի խորքը։ Նոր բաժին ստեղծվում է, այն ժամանակ, եթե նոր հարց/առաջարկ է գրվում։ Արդեն եղածին պատասխանելու համար, խմբագրում ենք հենց այդ բաժինը։ Քննարկումների էջերում ձեր պատասխանները ստորագրելու համար օգտագործեք 4 տիլդա (ալիք)՝ --~~~~ այսպսիով ավտոմատ կնշվի նաև ամսաթիվը և ժամը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:51, 16 Ապրիլի 2010 (UTC)[reply]

Պատկեր բեռնել[խմբագրել կոդը]

Ողջույն, Momikvardanyan, և շնորհակալություն ձեր բոլոր ներդրումների համար: Անցյալ մի քանի օրը, բավականին պատկերներ եք բեռնել հայերեն Վիքիփեդիայում: Արդյո՞ք նրանք ձեր լուսանկարած պատկերներ են: Եթե այո, ապա խնդրում եմ բեռնելիս վստահ ընտրել «Արտոնագրում» տուփում ընտրություններից մեկը: Ձեր աշխատանքը լինելու դեպքում, նաև ավելի ցանկալի է նրանց բեռնել Վիքիպահեստում, որպեսզի ոչ միայն հայերեն Վիքիփեդիայում, այլ բոլոր այլ Վիքի նախագծերում նրանց օգտագործման հնարավորությունը լինի: Եթե նրանք ձեր աշխատանքը չեն, ապա կարո՞ղ եք խնդրեմ նշել, թե որտեղից են վերցված, որպեսզի ստուգելի լինեն հեղինակային իրավունքների առկա լինելու տեսակետից: Շնորհակալություն, Chaojoker 06:53, 17 Ապրիլի 2010 (UTC)[reply]

Հարգելի Chaojoker, պատկերները, որոնք բեռնում եմ իմ անձնական լուսանկարներից են, որոնց մեծ մասը ես եմ լուսանկարել, որոշ լուսանկարներ իմ ընկերների աշխատանքներն են: Երկար ժամանակ լուսանկարները պահպանել եմ առանց ինձ մոտ նշում կատարելու, թե ով է լուսանկարի հեղինակը, սակայն, հեղինակային իրավունքների խախտման դեպքեր չեն արձնագրվի, քանի որ ես լիիրավ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում բեռնված լուսանկարների շուրջ չնախատեսված, բայց հնարավոր խնդիրների շուրջ: Լուսանկարները բեռնելու նպատակը ոչ միայն հայերեն Վիքիպեդիայում դրանք օգտագործելն է, այլեւ բոլոր լեզուներով թույլատրելի է, սակայն խնդրում եմ, Վիքիպեդիայում արհեստավարժները գոնե այս սկզբնական շրջանում բարձրորակ լուսանկարները տեղադրեն Վիքիպահեստում: Հենց այս մտադրությունն ունենալու պատճառով է, որ լուսանկարների նկարագրությունները շարադրել եմ հայերեն: Միունույն ժամանակ կխնդրեի, որպեսզի Սիսիանին վերաբերող լուսանկարները, որոնք բեռնել եմ, օգնեիք տեղադրել Սիսիան բառահոդվածում, քանի որ առայժմ ինձ մոտ չի ստացվում: Ուրախ կլինեի անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Եվ առհասարակ, ես կխնդրեի, մեր համագործակցությունը այսօր կառուցել մեր վիկի-գիտելիքների եւ դրանից դուրս ունեցած հնարավորությունների սահմաններում. ժամանակի ընթացքում կարծում եմ կկարողանամ ինքս գեղեցիկ ու գիտահանրամատչելի բառահոդվածներ ավելացնել: Այսօր իմ հիմնական ներդրումը կարող է լինել որակյալ բովանդակության, ճշտված փաստերի վրա հիմնված եւ հանրագիտարանային բնույթի բառահոդվածների տեքստային մուտքագրումը եւ հարակից որակյալ լուսանկարների ներդրումը:

Ամեն դեպքում շնորհակալ եմ օգտակար դիտողությունների համար -- Momikvardanyan 07:35, 17 Ապրիլի 2010 (UTC)[reply]

Օրվա հոդված – Սիսիան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Momikvardanyan։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Սիսիան հոդվածն ընտրվել է 2012 թ. հունիսի 10-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 09:24, 6 Հունիսի 2012 (UTC)[reply]