Մասնակցի քննարկում:Mijerita

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Mijerita :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 10:19, 3 հունվարի 2024 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Mijerita, Ձեր ստեղծած «Պայքար_Խաչատրյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 15:10, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Ցավոք, աղբյուրները մեծամասամբ ոչ թվային են, ուստի հղում կատարելն այս պահին դժվար է դառնում: Կա՞ ինչ-որ այլ լուծում նման պարագայում: Mijerita (քննարկում) 16:53, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի՛ Mijerita, Պայքար Խաչատրյան հոդվածը ջնջվել է, քանի որ չուներ գրվածը հաստատող գեթ մեկ աղբյուր։ Դուք ավելացրել էիք բազմաթիվ հղումներ, որոնք կեղծ էին. նշված կայքերում գրված էր ոչ թե Պայքար Խաչատրյանի մասին, այլ այն անձանց, բնակավայրերի մասին, որոնք հիշատակվում էին հոդվածում։ Դա համարվում է կեղծ աղբյուրների տեղադրում, դրանով Դուք մոլորեցնում եք ընթերցողին՝ իբր հոդվածն աղբյուրներ ունի։ Զգուշացնում եմ, որ նման գործելոճը շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։ Աղբյուրներում պետք է գրված լինի հենց Պայքար Խաչատրյանի մասին, ընդ որում՝ ամբողջ կենսագրությունը պետք է հաստատվի այդ աղբյուրներով։ Եթե այդպիսիք չկան՝ հոդվածն էլ լինել չի կարող։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:43, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բարև Ձեզ, կներեք, բայց սա շատ անընդունելի է, ես ձեր մեկնաբանությանը պատասխանել եմ հարցով, իսկ դուք հարցս անպատասխան թողնելով հեռացնում եք հոդվածս: Ես կարող եմ հավաստել հոդվածում նշված ցանկացած տեղեկատվություն համապատասխան վկայություններով, որոնք, ցավոք սրտի, ոչ թվային են այս պահին: Ես ցանկանում եմ վերականգնել հոդվածը ու խնդրում եմ ևս մեկ շաբաթ՝ աղբյուրների հարցը լուծելու համար: Mijerita (քննարկում) 07:33, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@23artashes
Բարև Ձեզ, կներեք, բայց սա շատ անընդունելի է, ես ձեր մեկնաբանությանը պատասխանել եմ հարցով, իսկ դուք հարցս անպատասխան թողնելով հեռացնում եք հոդվածս: Ես կարող եմ հավաստել հոդվածում նշված ցանկացած տեղեկատվություն համապատասխան վկայություններով, որոնք, ցավոք սրտի, ոչ թվային են այս պահին: Ես ցանկանում եմ վերականգնել հոդվածը ու խնդրում եմ ևս մեկ շաբաթ՝ աղբյուրների հարցը լուծելու համար: Mijerita (քննարկում) 07:34, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի Mijerita, որևէ մասնակցի դիմելիս պետք է նշեք նրան, ինչպես դա արել եք այս դեպքում։ Հազարավոր խմբագրումների մեջ հնարավոր չէ նկատել բոլոր գրառումները։ Չպատասխանելու պատճառը դա է։ Ինչ վերաբերում է հոդվածին, ապա համաձայն Վիքիպեդիայում գործող կանոնների՝ աղբյուրները պարտադիր են։ Վկայությունները, ազնիվ խոսքը, սեփական գիտելիքները այստեղ տեղ չունեն։ Ընթերցողը պետք է կարողանա ստուգել՝ գրվածը ճիշտ է, թե ոչ։ Եթե այդպես չլիներ, ցանկացած մարդու մասին կարող էինք հոդված ստեղծել, առանց աղբյուր տալու գրել, որ նա արժանացել է, ասենք, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Գրվածը պետք է լինի ստուգելի։ Հոդվածը կարող եմ վերականգնել Ձեր սևագրում, երբ աղբյուրների հարցը լուծեք, կարող եք դիմել ինձ, կնայեմ, կասեմ՝ համապատասխանում է պահանջներին, թե ոչ։ -- 23artashes (քննարկում) 08:02, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Սա է. Մասնակից:Mijerita/Պայքար Խաչատրյան։ Հավելեմ, որ աղբյուրները կարող են լինել նաև տպագիր, բայց այդ դեպքում մանրամասն պետք է նշեք գրքի հեղինակին, վերնագիրը, հրատարակության վայրը, տարեթիվը, ինչպես նաև որ էջից եք օգտվել։ Աղբյուր կարող են լինել նաև պետական արխիվի նյութերը։ Այս դեպքում պետք է նշել արխիվային նյութի, թղթապանակի համարը և այլն։ -- 23artashes (քննարկում) 08:06, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes, ես վիքիպեդիայի կանոններին քաջատեղյակ եմ, սակայն արված հսկայական աշխատանքը, պատրաստած նյութն ու ջանքերը պարզապես վերցնել-ջնջելը միայն, փաստորեն, հայերեն վիքիպեդիայում է այդքան հեշտ ու արագ գործընթաց՝ հակասելով վիքիպդիայի ազատ հանրագիտարան լինելու գլոբալ սկզբունքին: Շնորհակալ եմ Ձեր մեկնաբանությունների համար, ես ընդունում եմ ՁԵր մտահոգությունը, բայց նշված հոդվածում տեղ գտած ցանկացած տեղեկատվություն ունի իր վկայությունը՝ տպագիր նյութեր, արխիվային նյութեր, կոչումների ու պարգևների դեպքում՝ մեդալներ ու հավաստագրեր, որոնք ես պատրաստվում էի պատշաճորեն կցել մի փոքր ժամանակ ունենալու պարագայում, քանի որ միայն նյութը պատրաստելը չէ իմ զբաղվածությունը: Նյութը խնդրում եմ վերականգնել ևս մեկ շաբաթով, որպեսզի ես տեղեկատվությունը կարողանամ կիսել նաև այն մարդկանց հետ, ովքեր ինձ կարող են օգնել աղբյուրները հարստացնելու, դիվերսիֆիկացնելու հարցում: @23artashes Mijerita (քննարկում) 08:42, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի Mijerita, նյութը վերակագնվել է, այն Ձեր սևագրության էջում է։ Կարող եք աշխատել որքան ցանկանում եք։ Սևագրության էջում մեկ շաբաթվա սահմանափակում չկա։ -- 23artashes (քննարկում) 08:50, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի @23artashes պարզ է, պարզ է: Իսկ Ձեր պատասխանատվության ու լիազորությունների շրջանակն ո՞վ է սահմանում, եթե կարելի է իմանալ: Mijerita (քննարկում) 08:52, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Եթե խոսքն անձամբ իմ պատասխանատվության ու լիազորությունների շրջանակի մասին է, ապա ես որպես ադմին առաջնորդվում եմ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերով, որոնք սահմանվել են վիքիհամայնքի քննարկումներով։ -- 23artashes (քննարկում) 08:58, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@23artashes Այո, անձամբ Ձեր մասին է խոսքը: Իսկ կարո՞ղ եմ ծանոթանալՀայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերին, որոնք ըստ էության ունեն նաև հայեցողական ասպեկտ:
Ի դեպ, ես իմ սևագրերի բաժնում չեմ տեսնում հոդվածը: Mijerita (քննարկում) 09:39, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Այս քննարկման մեջ հղումը երկու անգամ դրել եմ։ -- 23artashes (քննարկում) 12:10, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Իսկ կանոնակարգերը շատ են, չգիտեմ՝ Ձեզ որոնք են հետաքրքրում։ Այս կաղապարում՝ Կաղապար:Վիքիպեդիայի կանոնակարգեր և ուղեցույցներ, բոլորը կան, ընտրեք, ծանոթացեք։ -- 23artashes (քննարկում) 13:31, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@23artashes Իսկ ինչու՞ չեմ տեսնում իմ սևագրերի հատվածում, այլ ամեն անգամ քննարկման հատվածից պիտի անցնեմ դեպի իմ դրաֆթ: Կանոնակարգերին, իհարկե, կծանոթանամ: Տիրույթում առկա հայեցողական, ապակառուցողական ու ապախրախուսող գործընթացներն աննկատ չեն մնա: Շնորհակալություն: Mijerita (քննարկում) 18:22, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ձեր մասնակցային անվան տարածքում է, պարզապես անունը Պայքար Խաչատրյան է։ Եթե հարմար չէ, կարող եք տեղափոխել Ձեր սևագրության էջ և այնտեղ աշխատել։ -- 23artashes (քննարկում) 19:23, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]