Մասնակցի քննարկում:Margushik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի գալո՜ւստ։
Մեծ Բրիտանիայի դրոշը Welcome message in English
Ողջույն Margushik, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ – Raz from Armenia 12:38, 31 Մարտի 2013 (UTC)[reply]

հաղորդագրությունը կարող եք հեռացնել, երբ ձեզ այլևս անհրաժեշտ չի

Հայկական լեռնաշխարհ[խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհը հյուսիսից եզերվում է Կուր գետով, հյուսիս-արևմուտքից Պոնտոսի լեռներով,հարավից Հայկական Տավրոսի լեռնաշղթայով,արևելքից սահմանակից է Իրանական բարձրավանդակին,ՈՒրմիո լճին և Կասպից ծովին,իսկ արևմուտքից Փոքրասիական սարահարթին:Այն իր բարձր դիրքի պատճառով կոչվել է Լեռնային երկիր,Լեռնային կղզի և Միջնաշխարհ:Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատն է՝ 5165մ բարձրությամբ,երկրորդը Սիփանն է՝ 4434մ բարձրությամբ:Հայկական լեռնաշխարհն ունի  3 խոշոր լիճ՝Սևանա կամ Գեղամա,Գեղարքունյաց,Վանա կամ Բզնունյաց,ՈՒրմիո կամ Կապուտան:

Հռիփսիմեի տաճարը[խմբագրել կոդը]

Հայկական ճարտարապետական հանճարի դրսևորումներից է Զվարթնոց տաճարը,որի ավերակները գտնվում են Վաղարշապատ քաղաքից 3 կմ հարավ: Զվարթնոցը կառուցել է հայոց կաթողիկոս Ներսես Գ Շինողը:Ըստ Թորոս Թորամանյանի` տաճարի շինարարությունն սկսվել է 643 թվականին և ավարտվել 652 թվականին:VII դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին հավաստում է,որ տաճարն օծվել է 652 թվականին:Տաճարը Զվարթնոց է անվանել Սեբեոս պատմիչը,այլ աղբյուրներում այն կոչվում է Վաղարշապատի Ս. Գրիգոր:Զվարթնոցի տեղում հնում եղել է հայոց հեթանոսական դպրության աստված Տիրի մեհյանը,որը կոչվում էր Երազամույն: Տաճարը կանգուն է եղել մինչւ 10-րդ դարի վերջը:Ավերման պատճառները հայտնի չեն:Հավանաբար փլուզվել է երկրաշարժից:Մինչև 20-րդ դարի սկիզբը Զվարթնոցը ծածկված է եղել հողի հաստ շերտով:Հնավայրը հայտնաբերել և 1901-1907 թվականներին պեղել է Խաչիկ վարդապետ Դադյանը:1904-ից պեղումների գիտական ղեկավար է դարձել Թորոս Թորամանյանը:1905-ին Թորամանյանը վերակազմել է տա-արի տեսքը:Տաճարն ունեցել է 5 շքամուտք,112 պատուհան:Տաճարի քանդակազարդ գոտին պարունակում է խաղողի որթ ու նռնազարդ -յուղեր,իր ժամանակի հոգևոր ու աշխարհիկ 32 գործիչների բարձրաքանդակ:Տաճարի ներսում` ղոյակների թևատարած արծիվները խորհրդանշել են հայոց պետության վերազարթոնք-թոիչքը:--Margushik (քննարկում) 08:51, 28 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Վանի թագավորության կազմավորումը[խմբագրել կոդը]

~Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք.ա. 830-ական թվականներին նկատելի են մի քանի հիմնական կենտրոններ,որոնց շուրջ համախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Դրանցից ամենամեծը Արարատյան դաշտում,Սևանա լճի ավազանում,Սյունիքում և հարակից շրջաններում տարածվող Էթիունի երկրի համադաշնությունն էր (Հայկազունների Այրարատյան(Արարատյան) թագավորությունը):Երկրորդը լեռնաշխարհի հյուսիսարևմտյան շրջաններում գտնվող Դիաուխի(Տայք) շուրջ կազմավորված համադաշնությունն էր:Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում՝Վանի շուրջը,որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը:

 Ք.ա. 9-րդ դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը:Ք.ա. մոտ 830-ական թթ. Տուշպա(Տոսպ,Վան)մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (Ք.ա. մոտ 835-825 թթ.):
 Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու,իսկ տեղական արձանագրություններում՝ Նաիրի և Բիայնիլի: Թագավորությունը կապվում է Վանի անվան հետ,այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն:Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: