Ողջույն Arpi0292, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Խորհրդարան Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։
Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում10:08, 18 Մայիսի 2011 (UTC)[reply]
Ողջույն հարգելի Arpi0292, ուրախ ենք հայերեն Վիքիփեդիայում ձեր ակտիվ խմբագրումների համար։ Սակայն այսպիսի մի նկատառում։ Դուք, ըստ երևույթին, հոդվածներն թարգմանում եք անգլերեն կամ ռուսերեն վիքիփեդիաներից։ Դա շատ լավ է։ Սակայն ստեղծված հոդվածում թույլատրելի է միայն ավելացնել արդեն թարգմանված տեկստը. չի կարելի դեռևս չթարգմանված անգլերեն տեկստը պատճենել հայերեն վիքիփեդիայի որևէ հոդվածի մեջ; Դուք կարող եք կա՛մ ամբողջ հոդվածը թարգմանել-վերջացնել, նոր ավելացնել հայերեն վիքիփեդիայում, կա՛մ ավելացնել աստիճանաբար՝ ամեն անգամ թարգմանված հաջորդ հատվածը։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Եթե կան հարցեր, ապա խնդրեմ դիմեք ինձ։ Ջերմ բարևներով։ --vacio19:34, 20 Մայիսի 2011 (UTC)[reply]
Վերը նշված պատճառով ձեր կողմից ստեղծված Տեսակավորման ալգորիթմ հոդվածը ներկայացվել է ջնջման։ Սա նշանակում է, որ եթե հոդվածից չհեռացվի օտարալեզու տեկստը, այն մի քանի օրից կջնջվի։ Մանրամասներից կարող եք ծանոթանալ այստեղ։ --vacio19:39, 20 Մայիսի 2011 (UTC)[reply]