Մասնակցի քննարկում:Armeniangigachad

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Armeniangigachad :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԲեքոՔննարկում 05:30, 5 Հունիսի 2021 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Վիքիէթիկետի խախտում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Armeniangigachad, Նրբաբլիթ հոդվածի Ձեր վերջին խմբագրման ամփոփման մեջ թույլ եք տվել Վիքիէթիկետի խախտում։ Իհարկե ողջունելի է Ձեր կողմից կառուցողական խմբագրումը, սակայն ամփոփումը պետք է լինի ոչ պակաս կառուցողական։ Հոդվածին հետևելը որևէ մեկի պարտականությունը չէ, ուստի ուղղակի կամ անուղղակի որևէ մեկին չի կարելի մեղադրել անհետևողակության մեջ և պիտակումներ տալ։ Ավետիսյան91 (քննարկում) 13:40, 11 Մարտի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ,
Գուցե և էթիկետի խախտում է, բայց ես արարքիս մեջ սխալ բան չեմ տեսնում։ Հայկական Վիքիպեդիան խայտառակ, ավերված վիճակում է, մարդ կարդալիս զայրանում է։ Ամեն գործ այսպես անփութորեն ենք անում, սկսած պետականից եւ վերջացրած հասարակականով։ Եթե նախագիծը կա և արդի է, ապա գոնե մեկ—թեկուզեւ փոքր—թիմ պիտի հետևի իրադրությանը․ այլապես, իմաստը ո՞րն է։ Armeniangigachad (քննարկում) 00:42, 12 Մարտի 2023 (UTC)[reply]
Հարգելի Armeniangigachad, հասկանում եմ Ձեր վրդովմունքը. այո, կան և քիչ չեն վերանայման ենթակա հոդվածները, պարզապես Վիքիպեդիա նախագիծը կամավորության սկզբունքով է գործում։ Որոշ մասնակիցներ իրենց անձնական հետաքրքրության համար «հսկում են» որոշ հոդվածներ, սակայն չկա մեխանիզմ, որ հսկողությունը դարձնել պարտադիր։ Ի դեպ՝ «Ադրբեջանական գորգեր» հոդվածի խմբագրման Ձեր ամփոփման հետ կապված մեկնաբանություն ունեմ. հոդվածի ստեղծողը հայերենին տիրապետող ադրբեջանցի է։ Իր որոշ հոդվածներ ինքս ստուգել եմ և «խնդրահարույց» ձևակերպումները փոփոխել/հեռացրել։ Եթե նկատում եք ակնհայտ մեքենայական թարգմանություն, ապա կարող եք ավելացնել {{Արագ|Մեքենայական թարգմանություն}} կաղապարը և ադմինները կջնջեն հոդվածը կամ բացել քննարկում և հիմնավորել սխալը։ Ավետիսյան91 (քննարկում) 08:16, 17 Մարտի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն, այդպես էլ կասկածում էի։ Ի դեպ, ո՞րտեղ է պետք այդ կաղապարը տեղադրել․ միգուցե հենց սկզբո՞ւմ։ Armeniangigachad (քննարկում) 08:22, 17 Մարտի 2023 (UTC)[reply]
Այո, սկզբում, բայց հիշեք, որ ակնհայտ մեքենայական թարգմանության դեպքում։ Մյուս բոլոր դեպքերում կամ քննարկում բացեք, կամ ինքներդ խմբագրեք՝ ավելացնելով վստահելի աղբյուրներ։ Ավետիսյան91 (քննարկում) 14:04, 17 Մարտի 2023 (UTC)[reply]