Մասնակցի քննարկում:Argam Pogossian

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Argam Pogossian :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԲեքոՔննարկում 13:45, 14 Փետրվարի 2022 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի՛ Argam Pogossian, բարև Ձեզ։ Շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում Ձեր ներդրումների համար։ Երևում է, որ Դուք ցանկանում եք բարելավել Սարչապետ գյուղի հոդվածը։ Սակայն պետք է զգուշացնեմ, որ այն եղանակը, որով Դուք եք աշխատում, Վիքիպեդիայում արգելված է։ Դուք կատարել եք միանգամից մի քանի կանոնակարգային խախտում։

  • Հոդվածում որևէ էական հատված ավելացնելոիս անպայման պետք է նշվեն վստահելի աղբյուրներ ծանոթագրությունների տեսքով։ Պարզապես արտաքին հղումները աղբյուր չեն համարվում։ Ընթերցողը պետք է կարողանա պարբերությունից հետո դրված ծանոթագրության հղումով անցնել և ստուգել գրվածի իսկությունը։
  • Հոդվածի արտաքին տեսքը աղավաղել չի կարելի։ Դուք ենթավերնագրերը դարձրել էիք թավատառ և շեղատառ․ նման բան ընդունված չէ։
  • Չի կարելի արդեն եղած հոդվածի պարունակությունը ջնջել և փոխարենը ստեղծել նորը։ Ըստ կանոնակարգի՝ Վիքիպեդիայում մնում է ավելի վաղ ստեղծված հոդվածը, իսկ բարելավումը կատարվում է նրա մեջ։

Առայժմ այսքանը։ Խնդրում եմ հաշվի առնել գրվածը և փոփոխությունները կատարել ըստ կանոնների։ Հակառակ դեպքում Ձեզ կարող են արգելափակել։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 05:22, 26 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Argam Pogossian, Ձեզ զգուշացրել էինք, որ հոդվածում որևէ էական հատված ավելացնելիս անպայման պետք է նշվեն վստահելի աղբյուրներ ծանոթագրությունների տեսքով։ Դուք, անտեսելով այդ զգուշացումը, շարունակում եք ծավալուն հատվածներ ավելացնել հոդվածում, ինչպես նաև աղավաղում եք հոդվածի տեսքը Վիքիպեդիայում չընդունված ձևավորումներով։ Զգուշացնում եմ, որ եթե կարճ ժամանակում հոդվածը չբերվի նորմալ տեսքի (վստահելի աղբյուրներ բոլոր պարբերություններից հետո, վիքիֆիկացում), Ձեր բոլոր խմբագրումները հետ կշրջվեն, Դուք էլ կարգելափակվեք, քանի որ անտեսել եք զգուշացումները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:09, 7 Մայիսի 2023 (UTC)[reply]
էլի ճիշտ չէ ? Argam Pogossian (քննարկում) 17:20, 7 Մայիսի 2023 (UTC)[reply]
Հարգելի՛ Argam Pogossian, ոչ, ճիշտ չէ։ Կրկնում եմ, որ պետք են վստահելի աղբյուրներ ծանոթագրությունների տեսքով։ Ընթերցողը պետք է կարողանա հղումով անցնել և ստուգել գրվածի իսկությունը։ Մեծածավալ ավելացումների դեպքում դա պարտադիր է։ Աղբյուր չի պահանջվում միայն փոքր սրբագրումների, տառասխալների ուղղումների, լուսանկարների ավելացումների դեպքերում։ --23artashes (քննարկում) 17:40, 7 Մայիսի 2023 (UTC)[reply]
ոնց որ թե հետ բերեցի իր նախնական տեսքին,այսպես նորմալ է ? Argam Pogossian (քննարկում) 21:40, 7 Մայիսի 2023 (UTC)[reply]
Հարգելի՛ Argam Pogossian, Ձեր գրածները հետագայում կարող եք ավելացնել հոդվածում, եթե գտնեք վստահելի աղբյուրներ։ Ինչ-որ տեղից վերցրել եք, չէ՞, այդ տեղեկությունները։ Հենց այդ կայքն էլ (գիրքը, տեղեկատուն) ավելացրեք որպես աղբյուր։ Սա Վիքիպեդիայի կանոնակարգային պահանջն է։ Նաև՝ խնդրում եմ մասնակիցներին պատասխանել այնտեղ, որտեղ Ձեզ դիմում են, այլ ոչ թե նրանց քննարկման էջերում։ Այդպես քննարկման թելը կտրվում է։ Մասնակցին կարող եք նշել {{Նշել|Մասնակցային անուն}} կաղապարի միջոցով։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:00, 8 Մայիսի 2023 (UTC)[reply]
Հարգելի --23artashes,ես երեկ տեղադրեցի հոդվածը նրանում նշելով մի քանի աղբյուրներ,որոնցից օգտվել էի,բայց հերթական անգամ այն անընդունելի եղավ...անկեղծ ասախ,այս ամենից զահլես գնաց արդեն : ) Լավ մնացեք... Argam Pogossian (քննարկում) 07:38, 8 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի Argam Pogossian, Ձեր ստեղծած «Գյուղ_Սարչապետ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 13:37, 28 Ապրիլի 2023 (UTC)[reply]

«Գյուղ_Սարչապետ» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Argam Pogossian, Ձեր ստեղծած «Գյուղ_Սարչապետ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ 7 օրը լրացավ, այդպես էլ աղբյուրներ չավելացվեցին։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 05:34, 6 Մայիսի 2023 (UTC)[reply]