Մասնակցի քննարկում:Միլենա Կռոյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Միլենա Կռոյան :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԲեքոՔննարկում 11:34, 3 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Վատ թարգմանություն. «Լուի_Կուտուրատ»[խմբագրել կոդը]

Հարգելի Միլենա Կռոյան, այլ լեզվից թարգմանած «Լուի_Կուտուրատ» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավվել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--23artashes (քննարկում) 00:13, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Ողջույն։ Շնորհակալություն նկատառման համար,կփորձեմ շտկել։
Ամեն դեպքում շնորհակալ եմ։ Միլենա Կռոյան (քննարկում) 14:55, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Հարգելի Միլենա։ Խոսքը հիմնականում ազգանվան տառադարձությանն է վերաբերում։ Ես հոդվածն անվանափոխել էի՝ դարձնելով Լուի Կուտյուրա, տեքստում էլ ուղղել էի բոլոր սխալ տարբերակները։ Ֆրանսերենից ճիշտ տառադարձությունը դա է (կարող եք ստուգել ոչ լատինատառ որևէ լեզվով Վիքիպեդիայի հոդվածը նայելով)։ Դուք կրկին վերադարձրել եք հին տարբերակին՝ տեքստում կրկին սխալ դարձնելով ազգանունը։ Ընդ որում՝ ազգանունը տեքստում գրել եք մի քանի ձևով՝ Կուտուրատ, Կուտուարտ, Կուտյուրան։ Մի բան էլ. փիլիսոփայական խմբագրաթոնի շրջանակներում ստեղծված հոդվածների քննարկման էջերում ավելացրեք «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը 2023/հոդված» կաղապարը։ Ձեր քննարկման էջում կաղապար կամ կատեգորիա ավելացնել պետք չէ։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 17:59, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Վայ,ինձ էլ թվացել էր,թե ես եմ վերնագիրը սխալ գրել,այդ պատճառով էլ փոխել եմ։ Ու բոլոր տեղերում էլ դարձրել եմ Կուտուրատ,ու ինքս էլ շատ զարմացա՝տեսնելով փոփոխությունները ու այդ պատճառով էլ փոխեցի՝գրելով Կուտուրատ։
Ներողություն եմ խնդրում այդ խոտանի համար։ Հենց հիմա կուղղեմ բոլորը՝դարձնելով Կուտյուրա։ Վերնագիրը Դուք կուղղե՞ք,թե ես վերանվանեմ։
Հ․Գ․ Իսկ բացի ազգանունից,ուրիշ խնդիրներ կա՞ն տեքստում,որ կարող եմ կարգավորել։
Շնորհակալություն Միլենա Կռոյան (քննարկում) 18:05, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Ես անվանափոխեցի, կաղապարն էլ հանեցի։ -- 23artashes (քննարկում) 18:18, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն Միլենա Կռոյան (քննարկում) 18:20, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Միլենա ջան, միայն մի բան բացատրեք, խնդրում եմ. Ձեր քննարկման էջում նախագծի կատեգորիան ինչի՞ համար եք ավելացնում։ Դրանով Ձեր էջը հայտնվում է հոդվածների հետ նույն կատեգորիայում։ Ընդամենը ստեղծված հոդվածների քննարկման էջերում ավելացրեք «Ուսումնասիրի՛ր փիլիսոփայությունը 2023/հոդված» կաղապարը։ -- 23artashes (քննարկում) 18:20, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Ես,անկեղծ ասած,հենց այդպես էլ վարվում եմ։ Հոդվածի քննարկման էջում ավելացնում եմ կաղապարը,ու չեմ հասկանում՝ ի՞նչն այն չեմ անում։ Միլենա Կռոյան (քննարկում) 18:24, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Ես կարծես հասկացա սխալս,ներողություն։ Միլենա Կռոյան (քննարկում) 18:26, 28 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Բարև Ձեզ։
Ներեցեք անհանգստացնելու համար։
Նոր թարգմանեցի և տեղադրեցի մեկ հոդված Ժակ Մատուրին Բրիսոն,բայց բնագիրը Mathurin Jacques Brisson։ Այսինքն Մատուրին Ժակ Բրիսոն տարբերակը պետք է լինի։
Որ խնդրեմ,կարո՞ղ եք փոխել և չեմ կարողանում կապել անգլերեն հոդվածի հետ։
Շնորհակալություն և ներեցեք անհանգստացնելու համար։ Միլենա Կռոյան (քննարկում) 18:04, 9 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]