Մասնակցի քննարկում:Հայկազյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Հայկազյան ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Լիլիթ (քննարկում) 16:17, 13 Հունվարի 2015 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Ողջույն, խնդրում եմ հոդվածները գրել սևագրում (ավազարկղում), հետո փորձառու մասնակիցների կողմից ստուգվելուց հետո նոր տեղափոխեք հիմնական տիրույթ:--6AND5 (քննարկում) 15:10, 27 Հունվարի 2015 (UTC) Ես նոր հոդված եմ տեղադրել սևագրությունում :Խնդրում եմ ստուգեք այն :--Հայկազյան (քննարկում) 10:48, 28 Հունվարի 2015 (UTC)

Բարև բոլորին : Ցանկանում տեղեկացնել , որ իմ տեղադրած հոդվածը ունի հանրագիտարանային բնույթ : Եթե հնարավոր է բացատրեք իմ սխալը , որպեսզի հաջորդ անգամ ավելի ճիշտ գրեմ հոդվածը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Հայկազյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն։ Ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ --Լիլիթ (քննարկում) 16:02, 27 Հունվարի 2015 (UTC)
Սա է [1] Լիլիթ ջան:--6AND5 (քննարկում) 17:13, 27 Հունվարի 2015 (UTC)
Շնորհակալություն, 6AND5 ջան։ Հարգելի մասնակից, հանրագիտարանային ոճը ենթադրում է չոր փաստերի ներկայացում՝ անպայման հղումներով դեպի աղբյուրներ։ Հոդվածում չպետք է լինեն մակդիրներ, հոդվածագրի կարծիքը, բաղադրատոմս և այլն։ Ձեր կողմից գրված նյութն ավելի շատ համապատասխանում է որևէ կայքի կամ թերթի Գիտե՞ք արդյոք բաժնին։ Հոդվածի առաջին մասում գրել եք «Ամերիկացի քիմիկոսները վերջերս սինթեզել են նոր քիմիական բարդ նյութ՝ ամենադառը նյութը․․․», սրա փոխարեն պետք է գրեք բուն նյութի մասին, այսինքն տվյալ նյութի անունով հոդված ստեղծեք և այնտեղ գրեք, թե ինչ քիմիական կառուցվածք ունի, հայտնագործման պատմությունը և այլն։ Երկրորդ վերնագիրը՝ «․․․ամենազզվելի ու տհաճ հոտը ունեն թիոսպիրտները», այսինքն այս դեպքում էլ պետք է գրեք բուն նյութի՝ թիոսպիրտների մասին՝ առանց գերադրական ածականների և մակդիրների։ Եթե կրկին հարցեր առաջանան, դիմեք։ Հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 17:40, 27 Հունվարի 2015 (UTC)

Բարև բոլորին : Ես իմ սևագրությունում նոր հոդված եմ տեղադրել , եթե հնարավոր է ստուգեք այն ,որպեսզի իմանամ, թե խմբագրվում է այն :--Հայկազյան (քննարկում) 08:30, 30 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, Գայանե ջան։ Հոդվածը կրկին ոչ հանրագիտարանային է և անաղբյուր : Պետք է թողնես միայն փաստերը, օրինակ՝ այս ինչ վայրում հայտնաբերվել է այսինչ ոսկին, որը կշռում է այսքան և ամենամեծն է համարվում։ Երբ ավարտես ասա, էլի կնայեմ։ Առանձին հոդված չենք կարող ստեղծել այս փաստերով, փոխարենը՝ ստուգելուց հետո դրանք կավելացնենք ոսկի հոդվածում։ Աղբյուրներն էլ կավելացնես անպայման։--Լիլիթ (քննարկում) 09:23, 30 Հունվարի 2015 (UTC):
Լիլիթ ջան նոր հոդված տեղադրեցի , անպայման կնայեք : Ագրոցենոզների մասին է :--Հայկազյան (քննարկում) 10:04, 30 Հունվարի 2015 (UTC)
Գայանե ջան, այս մեկն արդեն ավելի լավ է, որոշ փոքր բաներ ուղղեցի՝ մասնավորապես՝ կետադրական նշաններից առաջ բացատ չենք դնում, միայն դրանցից հետո։ Բայց հոդվածը կիսատ է, առաջարկում եմ էլի բաժիններ ավելացնես, ինչպես նաև անպայման նշիր աղբյուրները, որոնցից օգտվում ես հոդվածը գրելիս։ --Լիլիթ (քննարկում) 10:13, 30 Հունվարի 2015 (UTC) : Շնորհակալ եմ Լիլիթ ջան, էլի նյութեր կավելացնեմ:--Հայկազյան (քննարկում) 14:35, 30 Հունվարի 2015 (UTC): Հոդվածին էլի նյութեր ավելացրեցի: Նյութերը գրքային են:--Հայկազյան (քննարկում) 15:06, 30 Հունվարի 2015 (UTC)

Գայանե ջան ին՞չ գրքի մասին է խոսքը--Աշոտ (քննարկում) 10:09, 1 Փետրվարի 2015 (UTC)

Տարբեր գրքեր են: Կոնկրետ այդ հոդվածը կեսաբանության գրքից է: Իսկ չի՞ կարելի գրքերից հոդվածներ տեղադրել--Հայկազյան (քննարկում) 11:41, 1 Փետրվարի 2015 (UTC)
Աշոտ ջան, իսկ այստեղ ինչպես են խմբագրում բանաստեղծությունները: Օրինակ որոշ հեղինակների բանաստեղծություններ չկան այս կայքում և ես կարողեմ ավելացնել: Երբ գրում եմ այն հետո արձակ է ստացվում:--:Հայկազյան (քննարկում) 11:50, 1 Փետրվարի 2015 (UTC):
Գրքերից իհարկե կարելի է օգտվել սակայն հոդվածում պարտադիր պետք է նշել թե կոնկրետ ինչ գրքերից ես օգտվել (գրքի վերնագիր, հեղինակ/ներ, տպագրման տարեթիվ...)--Աշոտ (քննարկում) 14:22, 1 Փետրվարի 2015 (UTC)
Իսկ բանաստեղծությունները գրում ենք վիքիդարանում--Աշոտ (քննարկում) 14:22, 1 Փետրվարի 2015 (UTC)
Սա վիքիդարանում իմ քննարկման էջն է, եթե վիքիդարանի վերաբերյալ հարցեր ունենաս գրիր այնտեղ--Աշոտ (քննարկում) 14:34, 1 Փետրվարի 2015 (UTC)

Գայանե ջան, գրքից օգտվելիս չես կարող նույնությամբ գրել նյութը, պետք է վերաշարադրես, այլապես կջնջվի որպես հեղինակային իրավունքների խախտում։ Ինչպես Աշոտն արդեն ասաց՝ պարտադիր պետք է նշես նաև գրքի հեղինակին, գիրքը։ Իսկ վիքիդարանում կարող ես տեղադրել այն հեղինակների բանաստեղծությունները, որոնց մահից անցել է 70 տարի, այլապես դրանք էլ կջնջվեն։ --Լիլիթ (քննարկում) 14:44, 1 Փետրվարի 2015 (UTC)

Ավազարկղդ նայեցի, որոշ խմբագրումներ արեցի, պետք է վիքիֆիկացնես նյութը։ Քեզ կօգնի այս ուղեցույցը։ Նորից եմ խնդրում, որ հոդվածում նշես գիրքը, որից օգտվել ես։ --Լիլիթ (քննարկում) 14:49, 1 Փետրվարի 2015 (UTC):
Լիլիթ ջան ցանկացա տեղոկացնել որ տեղադրել եմ հոդված Արցախյան բանահյուսություն վերնագրով: Աղբյուրներն են՝ կազմեց Լևոն Հարությունյանը, Երևան հրատարակչություն 1991: Հուսով եմ չեք ջնջի շատ լավ հեքիաթ է:--Հայկազյան (քննարկում) 16:57, 5 Փետրվարի 2015 (UTC)
Գայանե ջան, նման նյութերը ոչ հանրագիտարանային են և ցավոք չեն կարող մնալ վիքիպեդիայում։ Այստեղ գրվում են միայն հանրագիտարանային հոդվածներ։ Ստեղծագործությունները տեղադրվում են վիքիդարանում, եթե հեղինակն այն ազատ արտոնագրով տրամադրում է կամ էլ եթե հեղինակի մահից անցել է 70 տարի։ --Լիլիթ (քննարկում) 17:04, 5 Փետրվարի 2015 (UTC): Բարև Լիլիթ ջան ես նոր նյութ ունեմ: Արցախյան բառերի հայերեն տարբերակներ: Օրինակ՝ թալակ սարել- որոգայթ լարել:Եթե դա հանրագիտարանային է խնդրում եմ տեղեկացրեք և ես այն կխմբագրեմ:--Հայկազյան (քննարկում) 15:05, 6 Փետրվարի 2015 (UTC)

Ինչպես գտնեմ[խմբագրել կոդը]

Ինչպես գտնեմ մասնակիցներին , որպեսզի հարցերս ուղղեմ : Ներողոիթյուն եմ խնդրում քանի որ ծանոթ չեմ կայքի կանոններին:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Հայկազյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ինչ հարց?--Աշոտ (քննարկում) 08:59, 28 Հունվարի 2015 (UTC)

Մի բան էլ՝ հարցերը գրեք այստեղ՝ քննարկման էջում և ոչ թե մասնակցային էջում։ Պարզապես սեղմեք խմբագրել կոճակը։ --Լիլիթ (քննարկում) 09:43, 28 Հունվարի 2015 (UTC)