Մասնակցի քննարկում:Հակոբյան Գևորգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Հակոբյան Գևորգ, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։--beko 19:44, 25 Փետրվարի 2010 (UTC)

Աղբյուրների մասին[խմբագրել կոդը]

Ողջույն, Հակոբյան Գևորգ, և շնորհակալություն աշխարհագրության վերաբերյալ ձեր ներդրումների համար: {{unreferenced}} պիտակը, որը տեղադրվում է հոդվածի սկզբում, նշելու համար է, որ հոդվածը իր ներկայացրած բովանդակության համար որևէ հրատարակված աղբյուր չի նշում, և կարդացողներին/մասնակիցներն հրավիրում է կարողության դեպքում հոդվածին ավելացնել բովանդակության աղբյուրները, որպեսզի տեղեկությունը վավերականելի և այդպիսով շատ ավելի արժեքավոր լինի: Խնդրում եմ պիտակը հեռացնել միայն վստահելի աղբյուրների նշելուց հետո: Աղբյուրների մասին կարող եք մանրամաս ծանոթանալ այստեղ, իսկ նրանց տեղադրման ինչպիսության հետ այստեղ: Կրկին շնորհակալ եմ ձեր ներդրումների համար, և որևէ հարցի/խնդրի դեպքում խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ Վիքիփեդիայի այլ մասնակիցներին: Հաջողություն, Chaojoker 08:51, 8 Մայիսի 2010 (UTC)[reply]

Ողջույն, Հակոբյան Գևորգ, խնդրում եմ արձագանքել եթե նկատել եք այս էջի քննարկումները: Շնորհակալություն, Chaojoker 10:39, 8 Մայիսի 2010 (UTC)[reply]

Նյութերի հեռացում[խմբագրել կոդը]

Ողջույն Հակոբյան Գևորգ, ինչու՞ եք հեռացնում նյութերը հոդվածներից։ Գիտեմ որ ձեր ստեղծածն են, բայց պատճառը չեմ հասկանում։ Նյութերը տեղադրվելուց հետո հանրության սեփականություն են և դրանք հեռացնելը ճիշտ չէ։ Ինձ թվում է ավելի հեշտ է ավելացնել այն հղումները, որոնցից օգտվել եք։--Bekoքննարկում 13:01, 19 Հունիսի 2011 (UTC)[reply]

Ողջույն, Հակոբյան Գևորգ, կարո՞ղ եք խնդրեմ բացատրել թե ինչու եք այսօր մի շարք հոդվածներից, այդ թվում Աղավնո (գետ), Հագարի, Արփի լիճ, Վեդի (գետ) և Շաղափ հոդվածներից հեռացրել նյութեր: Արդյո՞ք դրանք պատճենված էին որևէ տեղից: Շնորհակալություն, Chaojoker 19:31, 19 Հունիսի 2011 (UTC)[reply]

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Հակոբյան Գևորգ, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:33, 2 Հունվարի 2012 (UTC)|}

Հարգելի Հակոբյան Գևորգ։ Ձեր ստեղծած Աղսու (քաղաք) հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը 7 օրվա ընթացքում չավելացվի գոնե մի քանի նախադասությամբ, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության զգաք կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --vacio 11:30, 11 Հուլիսի 2012 (UTC)[reply]

Ջնջվել է Քաջաոու հոդվածը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Հակոբյան Գևորգ, Քաջաոու էջը ջնջվել է, քանի որ անվանման մեջ վրիպակ կար, իսկ Քաջառու անունով արդեն հոդված կա։ --vacio 15:37, 24 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Հարգելի Հակոբյան Գևորգ, Ձեր ստեղծած «Վարարում» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Kareyac (քննարկում) 03:59, 25 Մարտի 2016 (UTC)[reply]