Մասնակցի քննարկում:Լիլինե/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմիտաս հուշակոթող
Հեղինակ՝ Իվան (Վանիկ) Գաբրիելի Սիմոնյան
Կառուցվել է 1990 թվականին։
Կոմիտասի 120-ամյակը հավերժացնող կոթող-հուշարձան։
Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Հուշակոթողը տեղադրված է Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)| վանքապատկան տարածքում։ 
Կոթողն առանձնանում է փոխկապակցված և իմաստավորված զարդանախշերով, քանդակներից հյուսված մտքերով ու պատկերներով: Աշխարհն է, երկրագունդը, խաչակերպ «է» տառը և մեծն Կոմիտասը։ Անծայրածիր տիեզերական հնչյունները, իբրև օրհնություն, ծավալվում են նրա գլխավերևում։ Կոմիտասը հնչյունները հասկի է վերածել և իբրև հոգևոր սնունդ՝ այն հրամցնում է աշխարհի քիմքին։ Հեղինակը նյութ-քարը վերածել է մեղեդու՝ հաստատելու, որ կյանքում գերագույնը նյութը չէ, այլ՝ ոգին ու գեղեցկությունը, խիղճը և բարությունը: