Մասնակցի քննարկում:Գոռ Միքայելյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Գոռ Միքայելյան :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Հայկ Սնխչյան ~ 22:01, 24 Փետրվարի 2016 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում
Հինգ սյուներ

Զգուշացում խմբագրական պատերազմի մասին[խմբագրել կոդը]

Զգուշացում. Դուք Մարտին Միքայելյան էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։--Արամ 21:59, 21 Մարտի 2016 (UTC)[reply]

Արգելափակում – 2 ժամ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Գոռ Միքայելյան, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 2 ժամով։ Պատճառը՝ զգուշացումների անտեսում։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Արամ 22:16, 21 Մարտի 2016 (UTC)[reply]

Դուք հետ եք շրջել իմ խմբագրումը [1], ինչը վերևում նշվել էր, որ խմբագրական պատերազմ է դիտվում: Ես ջնջում եմ իր ծննդյան, հարսանիքի, ամուսնության, երեխաների ծննդյան և այլ թվականներ, քանի որ դրանք հանրագիտարանային տեղեկություն չեն: Ձեր` խմբագրական պատերազմը շարունակելու համար կդիմեմ Ձեզ արգելափակող ադմինիստրատորին` Ձեր արգելափակումը երկարացնելու խնդրանքով--Հայկ (արաբագետ) 02:21, 22 Մարտի 2016 (UTC)[reply]

Հարգելի Հայկ, առաջին հերթին ասեմ որ ես հետ էի շրջում խմբագրումը որովհետև չէի հասկանում ինչի համար էր այն փոխվում, ինձ զգուշացում էր գալիս որ պահանջվում է մաքրում Վիքիպեդիայի ստանդարտներին համապատասխանոլու համար, սակայն չէի կարողանում հասկանալ թե ինչ պետք է անեմ։ Մարտին Միքայելյանը իմ պապիկն է, այսօր նրա 90 ամյակն է, այդ իսկ պատճառով ես ուզում էի երեկ գիշեր ավարտել իմ գործը։ Եթե հիմա ավելի հստակ մեկնաբանեք ինչ է կարելի և ինչ չի կարելի, ես անպայման կփոխեմ ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ Շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է Գոռ Միքայելյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Շնորհավորանքներս, հարգելի Գոռ: Խմբագրումները հետ շրջում են միայն ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ, երբ բացահայտ սխալ է լինում, կամ վանդալություններ են կատարում: Իմ արածը դրանցից ոչ մեկն էլ չէր: Վիքիպեդիայի ստանդարտի մասին. սա լինելով հանրագիտարան, պետք է ունենա ամենաարժեքավոր ու անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կարելի է հիմնավորել աղբյուրներով: Հիմա օրինակ թե որ թվին է նա ինչ դիպլոմ ստացել, ունեցել ավագ, կրտսեր որդիներ, կամ ամուսնացել երկրորդ անգամ, դա իր անձնական, ու ոչ թե հասարակական լուսաբանման հարց է: Շատ ուրախ եմ, որ ունեք նման պապիկ, ու իր մասին հոդվածը պատշաճ ձևով ներկայացրել եք, սակայն խնդրում եմ Ձեզ հետայսու ուշադիր լինել և հաշվի առնել նշված թերությունները` ավելի բարձրորակ հոդվածներ գրելու համար: Ձեզ հաճելի խմբագրումներ--Հայկ (արաբագետ) 23:57, 22 Մարտի 2016 (UTC)[reply]


Հայկ ջան, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Պետք է ասեմ, որ սա իմ առաջին խմբագրումն է, այդ իսկ պատճառով ես շատ բաներից տեղյակ չեմ և չէի իմանում ինչու է իմ գրած հոդվածը փոփոխվում, ինձ թվում էր որ դա իմ սխալի պատճառով է լինում (որովհետև կենսագրության տակ հանկարծ հայտնվում էին մրցանակներ բաժնից որոշ թվականներ), այդ իսկ պատճառով ես հետ էի շրջում։ Այժմ սա վերջնական դասավորվածությունն է, եթե կարիք կա ինչ որ բան ջնջելու կարող եք ջնջել, բայց խնդրում եմ դասավորվածությունը մի խառնեք։