Մասնակցի քննարկում:Արման Այվազյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Արման Այվազյան ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 6AND5 (քննարկում) 11:08, 27 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

--Արման Այվազյան (քննարկում) 11:26, 27 Օգոստոսի 2014 (UTC)== Չափորոշիչների կարևորությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարման համակարգում ==[reply]


       Չափորոշիչը` պետության և հասարակության շահերից բխող, սկզբունքներ, առանձնահատկություններ, ուղեցույցներ, գիտելիքներ, բնութագրեր և պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտ է, որը իրականցվում է որոշակի գործառույթների և գործընթացների միջոցով, սահմանված նպատակներին հասնելու համար: 
	Չափորոշիչները իրենց բնույթով հանդիսնում են կառավարման համակարգի մաս և ստեղծում պայմաններ արդյունավետ կառավարման համար: Որպիսի ճիշտ պատկերացնենք չափորոշիչների արդյունավետությունը կառավարման համակարգում անհրաշեշտ է հասկանալ համակարգի էությունը:

Դոցենտ Ս. Հակոբյանը 1994 թվականին իր հեղինակած փիլիսոփայության հիմունքներ ուսումնական ձեռնարկում նշում է, <<Համակարգ հասկացությամբ նշանակվում է որևէ ամբողջ, որը բնութագրվում է համապատասխան տարրերի հստակ փոխադարձ կապերով և որը չի հանգում իր տարրերի մեխանիկական գումարին >>: Այստեղից երևում է, որ համակարգը մի ամբողջություն է, որն ունի իր տարրերը և որոնք միմյանց հետ կապված են ֆունկցիոնալ`ստորադասության և վերադասության կապերով: Սա նշանակում է, որ տվյալ համակարգի տարրերից մեկը իր գործառույթը իրականացնելիս անպայմանորեն ազդում է տվյալ համակարգի մեկ այլ տարրի վրա կամ կրում է համապատասխան փոխազդեցություն, ինչն էլ հնարավորություն է տալիս պետություններին, կազմակեպություններին իրենց իշխանության տակ գտնվող կառավարվող զանգվածին (կառավարման օբյեկտին) տալ համապատասխան ուղղություն:

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը եղել է և մնում է պետության կողմից կառավարվող ոլորտ, որի կառավարումը չի կարող շեղվել պետության կառավարման համակարգի ընդհանուր սկզբունքային, հիմնախնդրային և մեթոդաբանական հարցերից, այսինքն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  ոլորտի կառավարման դեպքում էլ նա ոչ միայն պետք է ունենա փոխազդեցության ֆունկցիաներով օժտված իր տարրերը, այլ նաև կառավարման այն մեթոդները, որոնցով վերջինս կկարողանա ազդել տվյալ վարչահրամայական հարաբերությունների կոնկրետ մասնակցի վրա:

Կառավարման մեթոդները ձևավորվում են, տվյալ կառավարող ապարատի կառավարման գործընթացի իրականացման ձևից: Այն կարող է լինել ուղղակի (վարչական) և կարգավորող (տնտեսական) վերջինս իրավաբանական գրականության մեջ կոչվում է նաև անուղղակի կառավարում: Այլ կերպ նման մեթոդներով կառավարումը կարելի է անվանել անմիջական և միջնորդավորված: Անմիջական կառավարման դեպքում կառավարող ապարատը հրամանների, կարգադրությունների, շրջաբերականների միջոցով կառավարվող զանգվածին տալիս է համապատասխան ուղղվածություն, իսկ միջնորդավորված կառավարման դեպքում կառավարող ապարատը, ի թիվս այլ միջոցառումների, իր վերահսկողության մարմինների միջոցով ստուգում է կառավարվողի գործունեության համապատասխանությունը իրավական ակտերին: Հայաստանի Հանրապետությունում անմիջական կառավարումը իր ուրույն տեղն ունի ինչպես ընդհանուր կառավարման համակարգում այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարաման ոլորտում, սակայն էլ ավելի արդյունավետ կառավարման նպատակով, խիստ անհրաժեշտ է զարգացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում միջնորդավորված կառավարումը: Այսինքն ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության` անկախ տարիքից և սեռից, ֆիզիկական դաստիարակության զարգացման չափորոշիչներ, որի կիրառությունը իր ամբողջ ծավալով կբերի կոնկրետ համակարգի արդյունավետ աշխատանքին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաշխարային պատմությունից մենք արդեն տեղյակ ենք կառավարման գործընթացներում չափորոշիչների կիրառման արդյունավետությունից դեռևս օլիմպիական խաղերի սկզբնավորման ժամանակներից, որի հետ մեկտեղ ձևավորվեցին նրանց մասնակցելու պայմանները (պայմաններ, որնք ունեին տարածքային բնույթ, թե՝ որտեղի բնակիչները կարող էին մասնակցել, պայմաններ, որոնք վերաբերվում էին կոնկրետ մարզիկներին, թե՝ ինչպիսի պատրաստվածություն ունեցող մարզիկներ կարող էին մասնակցել): Հետագայում ձևավորվեց հին հունական օլիմպիական խաղերի կանոնակարգը, որնք խստագույնս պահպանվում էին մասնակիցների կողմից: Օրինակ, օլիմպիական կանոնակարգի համաձայն օլիմպիական խաղերին իրավունք ունեին մասնակցելու միայն տղամարդիկ: Հստակ կանոնակարգված էր մասնակցության մեխանիզմը, եթե մարզիկը ցանկություն ուներ մասնակցելու օլիմպիական խաղերին, ապա նա պարտավոր էր մեկ ամիս առաջ գալ Օլիմպիա, ներկայանալ խաղերի կազմակերպիչներին ու մրցավարների ղեկավարությամբ մարզվել, անցնել ստուգման ժամանակաշրջանը, հետո նոր նախապատրասվել մրցումներին: Իսկ մեկ այլ դեպքում մարզիկները պարտավոր էին մեկ տարի առաջ դիմել խաղերի կազմակերպիչներին՝ գրանցվելու մասնակիցների ցուցակում, նրանք միաժամանակ պետք է համոզեին, որ խաղերից 10 ամիս առաջ անընդհատ մարզվել և նախապատրաստվել են օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերն ունեին իրենց բովանդակային ծրագիրը, որտեղ ամփոփված էին այն մարզաձևերը, որոնցից պետք է անցկացվեին մրցույթները: Սկզբնական շրջանում այդ ծրագրերում նախատեսված էին հետևյալ մարզաձևերը՝ վազք, ըմբշամարտ, բռնցքամարտ, հեռացատկ, սկավառակի նետում և այլն: Ինչպես տեսնում ենք, հետագայում համաշխարհային մեծ համբավ վայելող այս խաղերին մասնակցել ցանկացող երկրի ներկայացուցիչները պետք է բավարարեին, նրա կանոնակարգում նախատեսված պահանջներին, որնք կարելի է բաժանել երկու մասի՝ ձևական և բովանդակային: Ձևական առումով կանոնակարգը պահանջում էր, որ տվյալ եկիրը ներկայացնող մարզիկը պետք է նախապես մարզված լիներ օլիմպիական խաղերի ծրագրում նախատեսված մարզաձևով և ներկայանար խաղերի կազմակերպիչներին, իսկ բովանդակային առումով այն իր մեջ նախատեսում էր որոշակի չափորոշիչներ, որնք վերաբերվում էին կոնկրետ մարզաձևերին: Օրինակ. Նիզակի նետման համար կոնկրետ նախատեսված էր նշանակետը և հեռավորությունը, իսկ դիաուլու վազքի համար մարզիկները, մարտական լրիվ հանդերձանքով (վահան, նիզակ, սաղավարտ, բազկակալներ) պետք է հաղթահարեին 384,54 մ: Ըմբշամարտում հաղթանակի հասնելու համար պետք էր մրցակցին երեք անգամ գետնով անել: Այսքանից բխում է որ գոյություն ունեցող օլիմպիական չափորոշիչները պարտադիր էին բոլոր մասնակիցների համար, ովքեր պետք է նախապես մարզված լինեին այդ նորմատիվներով: Երկիրը, որը պետք է մանսկացեր օլիմպիական խաղերին պետք է կարողանար ներկայացնել այն մարզիկին, ով համապատասխանում էր օլիմպիական չափորոշիչներին և կկարողանար հաղթահարել օլիմպիական նորմատիվները, իսկ այդ մարզիկին պետք էր նախապատրաստել: Սա նշանակում է, որ մասնակիցը կամ այն մարզական միությունը, որը ներկայացնում էր մարզիկին պետք է նրան պատրաստած լիներ այդ նորմատիվները հաղթահարելու համար: Այստեղ պարզորոշ կերպով երևում է, որ օլիմպիական խաղերի կառավարումը իրականացվել է չափորոշիչի առկայությամբ` միջնորդավորված կառավարման միջոցով: Չափորոշիչի առկայությունը և միջնորդավորված կառավարումը մինչ այժմ մնում է կառավարման արդի ձևերից մեկը և իր բարիքներն է բերում այն ճիշտ իրականացնելու դեպքում: Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի գերակա խնդիրներից մեկն էլ պետք է լինի համապատասխան չափորոշիչների մշակումը և կիրառումը, որը կկազմի այդ ոլորտում վարվող քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից մեկը և իր բովանդակությամբ կներառի ֆիզիկական կուլտուրայի բոլոր հինգ բաղադրամասերը, յուրահատուկ և ընդհանուր ֆունկցիաները: