Մասնակցի քննարկում:Արամ Ավագյան 2009

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Արամ Ավագյան 2009 :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:49, 9 հունվարի 2024 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Արամ Ավագյան 2009, Ձեր ստեղծած «Ռաֆայել_Խաչատրյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 19:44, 25 Ապրիլի 2024 (UTC)[reply]

«Ռաֆայել_Խաչատրյան» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Արամ Ավագյան 2009, Ձեր ստեղծած «Ռաֆայել_Խաչատրյան» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ Ոչ հանրագիտարանային ոճ, թերի աղբյուրներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 19:51, 26 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հարգելի՛ Արամ Ավագյան 2009, հոդվածը տեղափոխվել է սևագիր, որովհետև.
  • Վիքիպեդիան հանրագիտարան է, այստեղ հոդվածները գրվում են հանրագիտարանային ոճով, իսկ այս հոդվածը գրված է գեղարվեստական ոճով և, դատելով տեքստից, հնարավոր է՝ ինչ-որ տեղից պատճենված է։
  • Ձեր տեղադրած աղբյուրները թերի են։ Վիքիպեդիայում ծանոթագրությունները դրվում եմ ոչ թե ամենասկզբում կամ ամենավերջում, այլ յուրաքանչյուր պարբերությունից, երբեմն՝ նախադասությունից հետո։ Դրա իմաստը գրվածի ստուգելիությունն ապահովելն է, այսինքն՝ ընթերցողը, կարդալով որևէ նախադասություն, պետք է կարողանա դրանից հետո դրված հղումով անցնել և ստուգել՝ գրվածը ճիշտ է, թե ոչ։ Այս հոդվածում դա չկա։ Բացի այդ, 2-րդ ծանոթագրությունը ոչ մի հղում չի պարունակում, միայն ինչ-որ վերնագիր է։ Եթե դա գիրք է, ապա մանրամասն պետք է գրվեն այդ գրքի տվյալները, ընդհուպ՝ էջը, որից օգտվել եք։ 3-րդ ծանոթագրությունը աղբյուր չի կարող լինել, քանի որ յություբյան տեսանյութ է, որը Վիքիպեդիայում աղբյուր չի համարվում։

Խնդրում այս ամենը հաշվի առնել և նոր միայն վերստեղծել հոդվածը։ Եթե նույն տեսքով եղավ, այն կհեռացվի։ Խնդրում եմ պատասխանել այս էջում։ Այլ էջերում գրել պետք չէ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 20:03, 26 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Շնորհակալություն, հաշվի կառնեմ😁 Արամ Ավագյան 2009 (քննարկում) 04:42, 27 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Կրկին ողջույն։ Կատարեցի սխալների ուղղումը։ Արամ Ավագյան 2009 (քննարկում) 12:43, 27 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Խնդրում եմ, հասանելի դարձնել հոդվածը։ Արամ Ավագյան 2009 (քննարկում) 12:45, 27 Ապրիլի 2024 (UTC)[reply]