Մասնակից:Zoya Hovhannisyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իյոկյուլյսաուրգլյուվյուր
Jökulsárgljúfur
Տեսակազգային պարկ
ԵրկիրԻսլանդիա

Իյոկյուլյսաուրգլյուվյուր (իսլ.՝ Jökulsárgljúfur), ազգային պարկ Իսլանդիայում: Բացվել է 1973 թվականին, իսկ 2008 թվականի հունիսի 7-ին դարձել է Վատնայյոկուլ ազգային պարկի մի մասը[1]: Պարկը տեղակայված է Իսլանդիայի հյուսիսում, Յոկյուլսաու-այ-Ֆյոդլում գետի մոտ, Դեթիֆոս ջրվեժից ոչ հեռու, որը խոշորագույններից մեկն է Եվրոպայում։ Պարկը զբաղեցնում է 15000 հա տարածք:

Այս այգին գրավում է հրաբխային լեռների և կիրճերի բազմազանությամբ և եզակիությամբ: Ութ հազար տարի առաջ մի հրաբուխ առաջացավ անմիջապես գետի տակ և հզոր ժայթքման հետևանքով ժայռերի, գոլորշու և ջրի խառնուրդից ձևավորվեց այն, ինչ այժմ կոչվում է Իյոկյուլյսաուրգլյուվյուր:

Այգու կենտրոնը Էկո ժայռն է (իսլ.՝ Hljóðarklettar): Այգու ամենագեղեցիկ լեռը Կարմիր լեռն է (իսլ.՝ Rauðholar), որն իր անունն է ստացել անսովոր կարմիր գույնի պատճառով, ինչը կապված է երկաթի պարունակությամբ:

Այգու այլ տեսարժան վայր կարելի է համարել հյուսիսային հատվածում տեղակայված Աուսբիրգի կիրճը, որն իր կառուցվածքով շատ նման է ձիու պայտի։

Ազգային պարկը պատկանում է մասնավոր սեփականատիրոջը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vatnajokull National Park». Háskóli Íslands. hi.is. Արխիվացված է օրիգինալից 24 April 2009-ին. Վերցված է 9 July 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]