Մասնակից:Yeva Adamyan/Ավազարկղ11
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Թվական | 2019 |
Պրեմիերա | Հունվարի 23, 2019 |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Լի Բյոնգ Հոն |
Պրոդյուսեր | Կիմ Սոնգ Հվան, Լի Ջոնգ Սուկ, Գո Դէ Սուկ |
Սցենարի հեղինակ | Բէ Սե Յոնգ |
Երաժշտություն | Կիմ Թէ Սոնգ |
Կինոընկերություն | CJ |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 6,5 միլիարդ հարավկորեական վոն |
Շահույթ | 139,6 միլիարդ |
Էքստրիմ աշխատանք (կորեերեն՝ 극한직업)-ը կորեական կատակերգական ֆիլմ է, որը թողարկվել է 2019 թվականին[1]: Կորեայում, 2019 թվականի փետրվարի 6-ին՝ թողարկումից 15 օր անց, հանդիսատեսի թիվը գերազանցեց 10 միլիոնը[2]: Հանդիսատեսի ընդհանուր կուտակային թիվը կազմել է 16 266 337 ՝ պատմության մեջ զբաղեցնելով 2-րդ տեղը[3], և վաճառքների թվով՝ 1-ինը: Էքստրիմ աշխատանքը ֆիլմի բյուջեն 6,5 միլիարդ հարավկորեական վոն է, իսկ ընդհանուր ծախսը ՝ մոտ 9,5 միլիարդ վոն: Ընդհանուր վաճառքը կազմել է 139,6 միլիարդ, ինչը ավելի քան 14 անգամ ավել է ծախսերից:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը թմրանյութերի հետախույզների խմբի մասին է, որի հետ ամեն օր պատահարներ է լինում: Ի վերջո, նրանք բախվում են խմբի լուծարման ճգնաժամին: Խմբի կրտսեր ղեկավար Չվէն միջազգային հանցավոր կազմակերպությունների թմրանյութերի մաքսանենգության մասին պարզելուց հետո սկսում է գաղտնի աշխատել խմբի թաքստոցի մոտ գտնվող հավի ռեստորանում: Սակայն խմբի անդամները չեն միանում նրան, իսկ խանութի սեփականատերը ասում է, որ պետք է փակի ռեստորանի, քանի որ վաճառք չկա: Թմրանյութերի հետախույզներն հասկանում են, որ այդպես նրանք չեն կարողանա գաղտնի աշխատել, ուստի նրանք ի վերջո գրավում են ռեստորանը և կեղծ բիզնես են սկսում: Նպատակը շատ առաքումներ կատարելով թաքստոցը գտնելն է: Այդպիսով հայտնաբերում են, որ կողքի շենքում, որտեղ թաքստոց կար, դժվար էր գտնել մարդկանց հետքեր: Բացի այդ, հավը, որը պատրաստել էր հետաքննող Մա Բոնգ Փալը իր հիանալի խոհանոցի հմտություններով, սկսվեց արագորեն վաճառվել[4][5][6], և երբ նրանք ուշքի եկան այդ խառնաշփոթից, հասկացան, որ հետաքննությունը արդեն անցյալում էր, բոլորը քրտնաջան աշխատում էին հավի բիզնեսի վրա: Երբ արդեն հավ պատրաստելը նրանց համար առաջնային էր դառնում, հանկարծ կողքի շենքից, որտեղից այսքան ժամանակ զանգ չէր եկել, հավ պատվիրեցին, և հետախույզների խումբը շտապեց թաքստոց՝ հավը ձեռքներում:
Դերակատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կո Սանգ Կին (դերասան ՝ Րյու Սունգ Նյոնգ)- թմրանյութերի հետախույզների խմբի ղեկավարն է: Չնայած նա միշտ հավատարիմ է իր գործին, նա հաճախ միայն վթարներ է ստեղծում, խմբի անդամների չափազանց մոտիվացված և անփույթ լինելու պատճառով: Ցածր կատարողականության պատճառով պաշտոնի բարձրացումը անընդհատ հետաձգվում է: Սակայն, նա 20 տարի ղեկավարում էր բռնի միջադեպերը, և նրան նույնիսկ դանակահարել էին 12 անգամ, բայց նա դեռ ողջ ու առողջ է: Ուստի նա այնքան ուժեղ է, որ նույնիսկ ունի «զոմբի» մականունը[7][8]:
- Մա Բոնգ Փալ (դերասան ՝ Ջին Սոն Գյու) - խմբի խնդիրներ առաջացնողն է։ Ընտանիքը կալբիի ռեստորան ունի, ուստի նա շատ լավ խոհարար է, և իր առաջին պատրաստած հավը նույնպես շատ համեղ էր: Նրա հմտությունների շնորհիվ՝ հավի ռեստորանը, որը նախատեսված էր օգտագործել միայն որպես թաքստոց, դարձավ հայտնի ռեստորան: Ավելին, նա ձյուդոյի ազգային հավաքականի հատուկ անդամ էր, հետաքննող, ուստի նա շատ ուժեղ է և կարող է խոսել չինարեն: Բացի միակ կին ոստիկանին գրավող կախարդական հմայք ունենալուց, նաև բազմակողմանի տաղանդավոր է[7]:
Հանցագործներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Մու Բէ (դերասան ՝ Շին Հա Գյուն) - հետաքննողների կողմից հետապնդվող միջազգային հանցավոր խմբի ղեկավարն է: Նա թեթև մարդ է թվում, որը միայն մանկական կռիվներ կարող է անել, բայց նա հանցագործին համապատասխան էությամբ շատ սառը և դաժան մարդ է, ով կարող է դանակով կտրել ոտքերը կամ միանգամից զենքն հանել, երբ կողմակցի պատճառով իրավիճակը վատթարանում է[7]:
- Թեդ Չանգ / Կիմ Չանգ Շիկ (դերասան ՝ Օ Ջոնգ Սե) - Մու Բէի ընկեր և մրցակից։ Նա խուսափում է Մու Բէից, որը փորձում է սպանել նրան: Երբ Մու Բէի հետ թմրանյութեր էր վաճառում, նա փորձեց փախչել, երբ ոստիկանությունը ներխուժեց ներս, բայց Մու Բէն հանկարծ կրակեց նրա ծնկին և նա թշվառ վիճակում հայտվելով արագ ձերբակալվեց[7]:
- Հոնգ Սանգ Փիլ (դերասան ՝ Յանգ Հյոն Մին) - Լի Մու Բէի հանցավոր խմբի գործողությունների կազմակերպման ղեկավար։ Թմրամիջոցների հետախույզների խումբը կողքի շենքում հավի ռեստորանը որպես թաքստոց էին օգտագործում, և երբ Հոնգ Սանգ Փիլը տեսնում է, որ այդ հավի ռեստորանը օրեցօր հայտնի է դառնում, և որ, ամեն օր շատ մարդիկ են հավաքվում, նա շտապ տեղափոխվում է, քանի որ բռնվելու հավանականությունն աճում էր: Երբ թմրավաճառներից մեկը բռնվեց, Մու Բէն և նրա թիկնապահ Սոն Հվին նրան դանակահարում են, քանի որ նա է պատասխանատուն, և մինչև ֆիլմի ավարտը գիպսով ու հենակներով էր: Նրան վրաերթի է ենթարկում դպրոցական ավտոբուսը, երբ փորձում էր փախչել դետեկտիվներից[7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.asiae.co.kr/news/view.htm?idxno=2019011516393955130%7Cscript-title=ko
- ↑ https://en.yna.co.kr/view/AEN20190207002100315%7Ctitle='Extreme
- ↑ http://star.mt.co.kr/stview.php?no=2019050914203796660%7Ctitle=이동휘
- ↑ http://news.jtbc.joins.com/article/article.aspx?news_id=NB11760050%7Cscript-title=ko:'극한직업'
- ↑ http://www.koreatimes.co.kr/www/nation/2019/01/689_262347.html%7Ctitle=Comedy
- ↑ https://www.latimes.com/entertainment/movies/la-et-mn-mini-extreme-job-review-20190124-story.html%7Ctitle=Review:
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://pop.heraldcorp.com/view.php?ud=201803141641108781168_1%7Cscript-title=ko:류승룡·이하늬·진선규·이동휘·공명
- ↑ http://koreajoongangdaily.joins.com/news/article/Article.aspx?aid=3058381%7Ctitle=Ryu