Մասնակից:Voskanyan/Վաչիկ Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչիկ Միքայելի Ահարոնյան
Պատկեր:Վաչիկ Ահարոնյան.jpg
8 մարտի, 1967 - 1 մայիսի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խծաբերդ, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Պարգևներ

Վաչիկ Ահարոնյան (8 մարտի, 1967, Խծաբերդ, Հադրութի շրջան - 1 մայիսի, 1994, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչիկ Ահարոնյանը ծնվել է 1967 թ. մարտի 8-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում։ 1974 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է քաղաքի պրոֆտեխուսումնարանը և ստացել ներկարար-ծեփագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։

Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է։ Ծառայել է Ասկերանի գնդում, վիրավորվել է երկու անգամ (Պուշկեն յալում, իսկ հետո Մաղավուզում)։ Կազդուրվելուց հետո նորից շարք է վերադարձել։ Մահացել է 1994 թ. մայիսի 1-ին Ստեփանակերտում, դժբախտ պատահարի հետևանքով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մարտի 8 ծնունդներ Կատեգորիա:1967 ծնունդներ Կատեգորիա:Մայիսի 1 մահեր Կատեգորիա:1994 մահեր