Մասնակից:Voskanyan/Պավել Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մարտիկի Աղասյան
26 հունվարի, 1966 - 7 օգոստոսի, 1995
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտ

Պավել Աղասյան (26 հունվարի, 1966, Ստեփանակերտ - 7 օգոստոսի, 1995, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Աղասյանը ծնվել է 1966 թ. հունվարի 26-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 5 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում՝ ստանալով հյուսնի մասնագիտություն։ Իր մասնագիտությամբ աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անց է կացրել Աստրախանում։ Զորացրվելուց հետո աշխատել է նույն գործարանում։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, կամավորագրվել էր 4-րդ վաշտում, այնուհետև՝ ծառայությունը շարունակել է Շուշիի գնդում։ Զոհվել է 1995 թ. օգոստոսի 7-ին Մարտակերտում ականի պայթյունից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը, եղբոր՝ Վաչագանի կողքին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հունվարի 26 ծնունդներ Կատեգորիա:1966 ծնունդներ Կատեգորիա:Օգոստոսի 7 մահեր Կատեգորիա:1995 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ