Մասնակից:Viktorya Manvelyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկու կարասը, Հովհաննես Թումանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկու կարասը» հեքիաթ է, որը գրի է առել Հովհաննես Թումանյանը, 1908 թվականին։ Հեքիաթը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածում, որը լույս է տեսել 1978 թվականին։

Ոսկու կարասը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1908
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1978

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մեծերից էր լսել, որ մի աղքատ հողագործ ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։

Ձմռանը այս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարնանը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզներ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է առնում, դուրս է գալիս մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղ՝ հողատիրոջ մոտ։ Գնում է, ասում, որ քո հողում ոսկով կարաս է գտել և որ նա գա և տանի։

Վերջինս ասում է, որ ինքը հողը վարձով է տվել և այնտեղից ինչ դուրս է եկել, պատկանում է իրեն։ Սկսում են վիճել, թե կարասը ում է պատկանում ։ Լուրը հասնում է թագավորին, որ իր երկրում ոսկու կարաս են գտել և երկու գյուղացի իրար մեջ չեն կարողանում կիսել գտնված գանձը։ Թագավորն էլ մի կարաս ոսկու անուն է լսում՝ աչքերը փայլում են։ Ասում է․ որ ոսկին ոչ մեկին չի պատկանում, քանի որ պետության հողում է գտնվել, հետևաբար այն պատկանում է թագավորին։ Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի, տեսնում է կարասի մեջը ոսկու տեղը լիքը օձ։Կատաղած հետ է գալիս։ Հրամայում է, որ պատժեն գյուղացիներին։ Նրանք ասում են, որթագավորն է սխալ տեսել և այնտեղ ոսկի է։ Թագավորը նորից է մարդիկ ուղարկում, նրանք հետ են գալիս և ասում, որ այնտեղ իսկապես ոսկի էր։ Թագավորը զարմացած գնում է, նորից նայում և կրկին օձեր է տեսնում։ Թագավորը հրամայում է հավաքել իր երկրի իմաստուններին։ Ու հարցնում է, թե ինչո՞ւ իր աչքին օձեր են երևում, իսկ նրանց աչքին՝ ոսկի։ Իմաստունները պատասխանում են, որ դա նրանց արդարության ու ազնվության պարգևն է, իսկ երբ թագավորն է գնում ուրիշի բախտը հափշտակելու, իր աչքին օձեր են երևում։

Թագավորը ցնցվում է, խոսքեր չի գտնում պատասխանելու։ Թագավորը հարցնում է, թե այդ երկու գյուղացիներից ո՞ր մեկին է պատկանում ոսկին, քանի որգյուղացիները այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ի վերջո գտնված գանձը ո՞իմն է։ Իմաստունները կանգնեցնում են նրանց ու հարցնում, թե ի՞նչ երեխաներ ունեն։ Պարզվում է, որ մեկը տղա ունի, մյուսը՝ աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ նրանց երեխաններին ամուսնացնեն ու ամբողջ ոսկիները տան նրանց[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողագործ

Հարևան

Թագավոր

Ռանչպար

Իմաստուններ

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկու կարասը» հեքիաթը մեծ խոհափիլիսոփայություն ունի իր մեջ: Այն անսահման բարության, աշխատասիրության, մարդկային ազնվության և ագահության մասին է։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Հովհաննես Թումանյան «Ընտիր երկեր» ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1978 թվական

  1. Զաքարյան, Անուշավան (2023-07-11). «Դավիթ Անանուն և Հովհաննես Թումանյան. գրական-հասարակական առնչություններ». Historical-Philological Journal: 175–201. doi:10.54503/0135-0536-2023.2-175. ISSN 0135-0536.