Մասնակից:VictoryLawyer/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առողջապահական իրավունք, օրենսդրության այն ոլորտն է, որն իր մեջ ներառում է այն իրավական ակտերը, որոնցով ամրագրվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների, պացիենտների իրավունքներն ու պարտականությունները ինչպես բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս/տրամադրելիս, այնպես էլ աշխատանքային իրավունքներն իրացնելիս ու պարտականությունները կատարելիս[1][2]:

Եզրույթաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդայի իրավաբանների միությունը առողջապահական իրավունքը սահմանել է որպես դաշնային, պետական կամ տեղական մակարդակի օրենսդրություն, որը կարգավորում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և պացիենտների, բուժաշխատողների և պացիենտների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և վճարողների միջև իրավահարաբերությունները [3][4]: Ամերիկյան համալսարանի իրավունքի և առողջապահության քաղաքականության քոլեջն առողջապահական օրենսդրությունը բաժանում է 4 ոլորտների: Դրանք են՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, որը շեշտադրում է հիմնականում բուժում ստանալու ընթացքում առաջացած իրավահարաբերությունները, հանրային առողջապահությունը, որի առանցքը հանդիսանում է հիվանդությունների կանխարգելումը, այլ խոսքով նաև՝ կանխարգելիչ բժշկություն, բիոէթիկան(կամ կենսաէթիկա) և գլոբալ առողջապահական իրավունք:

"Օրենսդրություն" և "օրենք" եզրույթներն ընդհանուր առմամբ օգտագործվում են ստատուտների, որոշումների և այլ իրավական ակտերի (օրինակ ՝ նախարարի հրամաններ կամ որոշումներ) տեսքով, որոնք տարբեր երկրներում տարբեր դրսևորումներ ունեն, այն է իրենց արտահայտությունն են գտնում տարբեր իրավական ակտերում[5]:

Ընդհանրապես, գոյություն ունի կարգավորման ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք կարող են օգտագործվել մարդկանց առողջության և անվտանգության ապահովման համար: Աստիճանաբար շրջանառության մեջ է մտնում պատասխանատու կարգավորման մոտեցումը, ինչը սկսել է հաճախ օգտագործվել ոլորտի լիազորված մարմինների կողմից: Նման մոտեցումը ներառում է այնպիսի մեխանիզմներ, որոնք համապատասխանում են տվյալ իրավիճակին, վարքագծին և մշակույթին, որոնք նախատեսում են մի շարք կարգավորիչ մեխանիզմներ ՝ ցանկալի պահվածքին հասնելու համար: Նպատակն այն է, որ անհրաժեշտության դեպքում կիրառվեն խթանիչ միջոցները, նախքան պատժամիջոցների կիրառությունը: Այնուամենայնիվ, երբ դրանք որևէ արդյունք չեն տալիս, ապա կիրառվում են պատժատեսակները: Վերոնշյալ ռազմավարությունները լայնորեն դասակարգվում են հինգ խմբերի: Դրանք են՝

- Կամավորություն, կանոններին հետևելն իրականացվում է կամավոր հիմունքներով՝ առանց որևէ հարկադրանքի

- Ինքնակառավարվում, օրինակ հասարակության որևէ խավ ստեղծում է կանոններ և կամավոր հետևում է դրանց

- Տնտեսական գործիքներ, օրինակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար սահմանել դրամական պատժամիջոցներ կամ խթանիչ գործիքակազմ,

- Մետա-կարգավորում, այսինքն որևէ անկախ մարմնի ստեղծում, որի նպատակն է երաշխավորել բուժաշխատողների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պացինետների անվտանգություն և բժշկական ծառայությունների որակը

- Հրամայական և կարգավորիչ մեխանիզմներ, այսինքն իշխանության կողմից հարկադրանքի միջոցներ:


Առողջապահական իրավունքը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որի համաձայն՝ առողջապահական իրավունքը իրավունքի ոլորտ է, որը վերաբերում է անհատների և բնակչության խմբերի առողջությանը, բժշկական օգնությանը և առողջապահական համակարգի գործունեությանը [6]: Առողջապահության բոլոր ասպեկտների համար կան պարտադիր կանոններ, որոնք կարգավորում են կառավարությունների, առողջապահության ոլորտի աշխատողների, կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և երկրի բնակչության իրավունքներն ու պարտականությունները: Միասին այդ կանոնները կազմում են իրավական հիմք կամ առողջապահության ոլորտի իրավական ճարտարապետություն: Դրանք տարատեսակ դրսևորումներ ունեն, ինչպիսիք են՝ կանոնադրական օրենքները, կարգավորող և վարչական օրենքները, պայմանագրերը, նախադեպային իրավունքը և սովորական օրենքները:

Առողջապահական իրավունքը նպատակ է հետապնդում հասնելու ցանկալի վիճակին, այնպիսին, ինչպիսին է բժշկական ծառայությունների մատչելիությունը, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերով ամրագրված դրույթների իրագործումը: Որպեսզի հնարավոր լինի ձևավորել համագործակցային մթնոլորտ և հասնել ցանկալի նպատակներին, մարդիկ օգտագործում են իրավական ակտերը ստեղծելու համապատասխան կառույցներ (ինչպիսիք են բժշկական հաստատությունները) և հաստատել համապատասխան իրավահարաբերություններ (ինչպիսիք են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների հետ պայմանագրեր կնքելը): Այլ կազմակերպություններն, իրենց հերթին, ունեն որոշակի մանդատներ, քաղաքականություն, ռազմավարություններ, որոնք հիմնված են իրավական հանձնարարականների վրա[7]:

Առողջապահական իրավունքը սահմանվում է նաև մի շարք այլ կազմակերպությունների կողմից: Նման սահմանման համաձայն՝ առողջապահական իրավունքը իրավունք է ոլորտ է, որը կարգավորում է բժշկական օգնության և սպասարկման հետ կապված իրավահարաբերությունները, ներառյալ նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և բուժաշխատողների գործունեությունը և պացիենտների իրավունքները[8]:

Իրավական պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահական իրավունքն ընդգրկում է նաև հետևյալ իրավունքի ոլորտները

- Պայմանագրային իրավունք,

- Բժշկական անփութության և սխալի հետ կապված իրավական կարգավորումները,

- Բժշկական իրավունքը,

- Վարչական իրավունք,

- Հանրային առողջապահություն,

- Համաձայնություն տալու հետ կապված իրավահարաբերությունները:


Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության մասին օրենքն առաջին անգամ ընդունվեց 1995թ.-ին Ֆլորիդա նահանգի իրավաբանների միության կողմից որպես իրավական հատուկ մասնագիտացում, որի համաձայն՝ փաստաբանները կարող էին դառնալ առողջապահության ոլորտի իրավաբաններ՝ հավաստագրված վերոնշյալ մարմնի կողմից[9]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում առողջապահության իրավունքի մեջ մասնագիտանալու երկու եղանակ կա: Առաջին եղանակով առողջապահական իրավունքի մեջ մասնագիտանում են գործնականում այդ ոլորտի օրենսդրությունը յուրացնելով և կիրառելով, իսկ երկրորդ եղանակն՝ այդ ոլորտում առողջապահական իրավունքի մագիստրոսական ծրագրին դիմելն ու այն ավարտելն է: Նման մագիստրոսական ծրագրեր առաջարկում են ԱՄՆ իրավաբանական դպրոցները [10]:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրաետությանը, ապա մինչ այդ առողջապահական իրավունքի մեջ մասնագիտանալ հնարավոր էր միայն գործնական կիրառելիության ճանապարհով, իսկ վերջին տարիներին մի շարք համալսարաններ առաջարկում են առողջապահական իրավունքի մագիստրոսական ծրագիր[11]:

Բժշկական անփութության և սխալի հետ կապված իրավական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական անփութությունը և բժշկական սխալի հետ կապված իրավական կարգավորումները նաև ընդգրկում են այն ոլորտը, որտեղ օրենքը և բժշկությունը փոխկապակցված են, ինչը վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչով սահմանված ստանդարտին, որտեղ տեղական սովորութային կանոնները ևս կիրառելի են[12]:

Առկա են բժշկական անփութության դրսևորման այլ ասպեկտներ, որոնցից են պատճառահետևանքային կապը, որում ներառված են բժշկության հավանականությունը և կորստի հնարավորությունը:

Կան իրավադրույթներ, որոնք ընդհանրական են բոլոր իրավահարաբերությունների համար, ինչպես օրինակ հայցային վաղեմությունը, որը սկսում է հաշվվել ոչ թե վնասվածը ստանալու, այլ այն հայտնաբերելու պահից[13]:

Չնայած սույն դեպքը փոքր-ինչ այլ կարգավորումներ ունի ՀՀ օրենսդրության շրջանակներում, որի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Definition of Health Law by the Texas Board of Legal Specialization
  2. Zeiler, Kathryn (2008-01-01). "Empirical Health Law Scholarship: The State of the Field". Georgetown Law Journal. 96: 649.
  3. "Archived copy". Archived from the original on 2016-03-04. Retrieved 2015-10-28.
  4. "Archived copy". Archived from the original on 2017-04-22. Retrieved 2015-10-28.
  5. Medical Malpractice Lawyers
  6. Health laws and universal health coverage https://www.who.int/health-laws/legal-systems/health-laws/en/
  7. Health law: Law for Universal Health Coverage https://www.who.int/health-topics/health-laws-and-universal-health-coverage#tab=tab_1
  8. Health law: Definition, History, Facts https://www.britannica.com/science/health-law
  9. Medical Malpractice Lawyers
  10. Health Law: A career guide https://hls.harvard.edu/content/uploads/2015/07/2012HealthLaw.pdf
  11. "Graduate Law Practice Areas - Health". The National Jurist. Cypress Magazines. Retrieved 17 August 2017
  12. Zeiler, Kathryn (2010-01-01). "Medical Malpractice Liability Crisis or Patient Compensation Crisis?". DePaul Law Review. 59 (2): 675.
  13. Hall, Mark; Bobinski, Mary; Orentlicher, David (2013). Medical Liability and Treatment Relationships Third Edition. MD: Wolters Kluwer.
  14. ՀՀ քաղաքացիական իրավունք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143878