Մասնակից:Vetrenyveter/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1886 թվականին հայտնի գեներալ Միքայել Թարիելովիչ Լոռիս-Մելիքովի մայրը Կատարինա Հովհաննիսյան Լորիս-Մելիքյանի բարեգործական նկատառումներով։ Շրջակայքում պահպանվել են Նահատակի վանք կոչված մատուռը (1612 թվական), ուր իբր ամփոփված է Վարդան նահատակի նշխարը, Շփրթնավանքը (17-րդ դար), որմնափակ հուշարձան (13-րդ դար), գերեզմանոց՝ (13-17-րդ դարեր) խաչարձաններով, գյուղատեղիներ։ Մատուռի վրա գտնվում է փոքրիկ լճակ, քարաժայռերից այդտեղ թափվող ջուրը առաջացնում է փոքրիկ ջրվեժ։ Գյուղից մի քանի կիլոմետր դեպի Հաղպատ կա մի ժայռ, որը կոչվում է Լենկթեմուրի քար։ Ճոճկանը 19-րդ դարի վերջերին եղել է գեներալ Լոռիս Մելիքովի և իշխան Լևոն Մելիքովի կալվածքը[1]։

  1. Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջ 474.