Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզվի ծագման հարցը լեզվաբանության կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս հարցը մեծ հետաքրքրություն է առաջացել շատ վաղ ժամանակներից: Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր բացատրություններ են տվել լեզվի ծագմանը, սակայն այդ պատասխաններից ոչ մեկը չի կարելի կատարյալ համարել:

Լեզվի ծագման մինչգիտական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում շատ հասարակություններում հավատում էին, որ լեզուն Աստծո կողմից պարգև է մարդկությանը: Դրա մասին տարբեր ժողովուրդների նախնական պատկերացումները արտացոլված են առասպելների, հեքիաթների, լեգենդների մեջ: Լեզուն դիտվել է որպես մոգական երևույթ, այսինքն՝ դրա միջոցով բուժել են, անիծել և այլն: Լեզվին վերագրվել է աստվածային ծագում, սակայն Աստծաշնչում կա հակասական պատմություն լեզվի ծագման վերաբերյալ: Ծննդոց գրքի առաջին գլխում ասվում է, որ Աստված ստեղծեց երկիրը խոսքի, բառերի միջոցով: Երկրորոդ գլխում ասվում է, որ արարչագործությունը տեղի է ունենում առանց խոսքի, այսինքն՝ Ադամին ստեղծելուց հետո Աստված բոլոր արարածներին բերում է նրա մոտ, որ նա նրանց անուններ տա, այսինքն՝ ըստ այս տեսակետի՝ Աստված ստեղծում է մարդուն, մարդը՝ լեզուն: Այսպիսով՝ մի կողմից լեզվի ծագումը դիտարկվում է որպես Աստծո ընծա, մյուս կողմից լեզուն դիտարկվում է որպես մարդու յուրահատուկ հատկություն:

Մ.թ.ա VI դարում արդեն հույները համարձակվում են կասկածել ամեն «ինչ Աստծով է» սկզբունքի վրա և փորձել են լեզվի ծագմանը տալ այլ բացատրություն: Դրանց հիման վրա զարգացավ ֆյուսեականների և թեսեականների բանավեճը: Ֆյուսեն հունարան բառ է, որը նշանակում է բնական, բնույթ, ֆիզիկա: Թեսեյ բառը ևս հունարեն բառ է և նշանակում է թեզիս, դրույթ, պայման: Ֆյուսեականները գտնում էին, որ անունը թաքնված է իրի մեջ և բխում է իրի էությունից: Նրանք զարգացրին ճիշտ և սխալ անունների տեսությունը: Օրինակ՝ Արխիդամ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է ժողովրդապետ: Այն սխալ է համարվում, երբ այդ անվան կրողը ստրուկ է: Ճիշտ բառերը հիմանականում բնաձայնությունները կամ ձայնարկություններն էին համարվում: Այն բառերը, որտեղ այս կապը չէր երևում, նրանք համարում էին հնացած և օգնության էին կանչում հնչունային սինվոլիկայի տեսությանը: Օրինակ՝ կլորություն ունեցող առարկաները պարունակում են «օ» հնչյուն, ինչպես օրինակ՝ կլոր, օղակ և այլն: Թեսեյականները գտնում էին, որ անվան և առարկայի միջև կապը պայմանական է: Առարկան կոչվում է այդպես, որովհետև ինչ-որ մեկը այն այդպես է անվանել և ժողովրդի մեջ դա ամրապնդվել է: Թեսեյ տեսության հինմնադիրներ են համարվում Դեմոկրիտեսը և Արիստոտելը իսկ Ֆյուսե տեսության հիմանադիրն է համարվում Հերակլիտը:

Լեզվի ծագման գիտական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի ծագման հարցը լուրջ հետաքրքրություն է առաջացնում և գիտական մտքի լուրջ ուշադրությանն է արժանանում 18-րդ դարից սկսած: Լեզվի ծագման մասին ստեղծվում են տարբեր տեսություններ , որոնք կարելի է բաժանել երկու մասի ՝ կենսաբանական և հասարակական:

Լեզվի ծագման կենսաբանական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդու ձայներ արտահայտելու ֆիզիոլոգիական ունակության հետ: Կենսաբանական տեսությունները բաժանվում եմ երկու տեսակի՝

  • բնաձայնական տեսություն, ըստ որի լեզուն ծագել է բնության ձայները, հատկապես կենդանիների ձայները նմանակելու միջոցով: Այսինքն ՝ ըստ այս տեսության՝ առաջին բառերը եղել են հաչել, կչկչալ, մռմռալ և այլն: Այս տեսության կողմնակիցներ են Լայբնիցը և Հուբոլդտը: Այս տեսությունը չի կարող համարվել ճիշտ, քանի որ այդպիսի բառերը այնքան էլ շատ չեն լեզվում և ամենակարևոր բառերը չեն մարդու կենցաղի համար: Բնության մեջ էլ կան այնպիսի առարկաներ օրինակ՝ արև, լուսին, երկինք, քար, որոնք ձայն չեն հանում, համր են, և այս տեսությամբ հնարավոր չէ բացատել, թե ինչպես են այդ առարկաները անվանում ստացել: Ինչպես նաև նույն բնաձայնական բառերը տարբեր լեզուներում տարբեր ձևով են հնչում, ինչն էլ կախված է տվյալ լեզվի հնչյունական համակարգից: Օրինակ՝ հաերենում՝ «ծուղրուղու» ռուսերենում «кукареку» և այլն [1]:
  • ձայնարկությունների տեսություն, ըստ որի առաջին բառերն առաջացել են այն ձայներից, որոնք մարդն արձակել է տարբեր զգացմունքներից: Սա գուցե մոտ է ճշմարտությանը, սակայն այս դեպքում էլ կնաշանակի, որ լեզուն առաջացել է ոչ թե որպես հաղորդակցման միջոց, այլ միայն որպես ինքնաարտահայտման միջոց: Բացի այդ, ձայնարկություններ ևս ցանկացած լեզվի բառապաշարի շատ փոքր մասն են կազմում և նույնպես կախված են տվյալ լեզվի հնչյունային համակարգից: Ինչպես օրինակ ցավ արտահայտելու ամար հայերը օգտագործում են «ախ՜» կան «վախ՜», անգլիացիները «ouch!» ռուսները «ой»:

Կենսաբանական տեսությունները չնայած չեն կարող գիտականորեն ճշգրիտ ձևով բացատրել լեզվի ծագման գործընթացը, բայց մեծ արժեք ունեն, քանզի հնչյունային լեզվի ծագումը կապում են մարդու ֆիզիոլոգիական ունակության հետ:

Լեզվի ծագման հասարական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդկային միջավայրում, աշխատանքի ընթացքում հաղորդակցման անհրաժեշտության հետ, այսինքն՝ մարդն արդեն դիտվում է որպես հասարակական էակ: Հասարակական տեսությունները նույնպես բաժանվում են երկու խմբի.

  • աշխատանքային ճիչերի տեսություն , որը մշակվել է ֆրանսիացի մտածող Լյուդվիգ Նուարեի կողմից: Ըստ այս տեսության ՝ առաջին բառերն առաջացել են բնազդային ճիչերից, որոնք մարդն արտաբերել է աշխատանքի ընթացքում, որոնք հետագայում դարձել են բայեր: Սակայն հարց է ծագում , թե ինչպես է տվյալ գաղափարը կապվել տվյալ հնչյունական կազմի հետ, ինչպես են ճիչերը բառեր և հետագայում բայեր դարձել:
  • հասարակական դաշինքի տեսությունը՝ մշակած մեկ այլ ֆրանսիացի մտածող Ժան-Ժակ Ռուսոյի կողմից: Նա մարդկության պատմության մեջ առանձնացնում է երկու շրջան՝ բնական և քաղաքակիրթ: Բնական շրջանում մարդը դեռ չէր խոսում, նա երգում էր: Այդ շրջանում նա հարում է ձայնարկությունների տեսությանը, իսկ քաղաքակրթության շրջանում մարդիկ պայմանավորվում են, թե այս կամ այն իրը ինչպես անվանել: Սակայն այստեղ ծագում է մեկ այլ խնդիր , չէ’ որ պայմանավովելու համար էլ պետք է լեզու ունենալ: Այսպիսով լեզվի ծագման մասին վերը նշված տեսությունները թերի են, քանի որ միակողմանի մոտեցում են ցուցաբերում:

Տվյալ խնդրի լուծման առավել հաջող տարբերակ է առաջարկել Ֆրիդրիխ Էնգելսը՝ կապելով լեզվի ծագումը մարդու հասարակական և ֆիզիոլոգիական ծագման հետ: Ըստ նրա այդ զարգացումը անցնում է հետևյալ փուլերը.

  • Նախնական հոտերից աշխատանքի միջոցով մարդկային հասարակության ստեղծումը
  • Մարդու առջևի վերջույթներից ազատվելը և ուղիղ կեցվածք ընդունելը, որի արդյունքում մեծանում է նրա տեսադաշտը, ինչպես նաև մեծ թվով հնչյուններ արտաբերելու կարողությունը
  • Նյարդային համակարգի , ուղեղի և մկանների զարգացումը:

Այսպիսով, ի տարբերություն նախորդ տեսությունների՝ Էնգելսը հաշվի է առնում լեզվի ծագման և՛ կենասաբանական, և՛ հասարակական նախադրյալները: Նրա այդ աշխատությունը կոչվում է «Աշխատանքի դերը մարդու փոխակերպվելու ընթացքում»:

Ենթադրվում է, որ նախնական լեզուն եզել է շատ պրիմիտիվ և մարդիկ հաղորդակցվել են բառ-նախադասություններով, ինչպես մարդկանց խոսքն է եղել սկզբնական շրջանում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեզվաբանության հիմունքներ չորրորդ վերամշակված հրատարակչություն, Երևան 1987թ, Է. Բ. Աղայան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]