Մասնակից:Vanik Tatoyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապույտ կով (Ծովային կով, Լատվիական բաց կապույտ կով, լատիշ․՝ zilā govs), կովերի ցեղատեսակ։ Կոչվում է կապույտ մաշկի գույնի պատճառով: Առաջին հիշատակումները գրանցվել են 1900 թվականին Ռուսական կայսրությունում: Բաց կապույտ կովերը անբարենպաստ պայմաններում լավ կենսունակություն ունեն: Կապույտ կովերը բուծվում են Մերձբալթիկայում և Ռուսաստանի որոշ շրջաններում: Եվրամիությունը սուբսիդիաներ է տրամադրում այս հազվագյուտ ցեղատեսակի բուծման համար[1]։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ կովի մասին հինավուրց լիվերական[2] լեգենդը պատմում է, որ ծովի աստվածուհին գիշերը՝ լուսնի տակ, իր կապույտ կովերի նախիրը տարել է Կոլկա հրվանդանի մոտ գտնվող արոտավայր, և մի անգամ, հենց այն ժամանակ, երբ ծովային աղջիկները կապույտ ծովային կովերին արածեցնում էին, ծովին է մոտեցել մի ծեր կին։ Մի անգամ կովերից մեկը նախիրից շեղվել է և մնացել ափին: Ձկնորսները նրան ավելացրել են տնտեսությունում, և այն դարձել է երկրային ցեղի նախահայրը:

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ կովը (լատիշ․՝ Zilā govsԼատվիայի պաշտոնական խորհրդանիշներից մեկն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Украшение «Тимшани» — латвийская светло-голубая корова Латгалес лайкс, Эгита-Терезе Йонане
  2. Lestes un zilās govis Արխիվացված է Հունիս 11, 2015 Wayback Machine-ի միջոցով: на сайте Livones

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пьеса «Голубая», Гунарс Приеде
  • LĪBIEŠI MUTVĀRDU VĒSTURES AVOTOS, Māra Zirnīte, LATVIJAS ZINĀTŅU AKADĒMIJAS VĒSTIS. A. — 2000, 54. sēj., 3./4. (608./609.) nr., 84. — 95. lpp.
  • «Аграриус», 2000 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]